Պեդրո Ագրամունտին թույլ չտրվեց նախագահել Իսպանիայի թագավորի ելույթի ժամանակ
Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ելույթով հանդես եկավ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը։ Թագավորը ԵԽԽՎ-ում ելույթ էր ունենում ԵԽԽՎ նախագահ, իսպանացի Պեդրո Ագրամունտի հրավերով։
Սակայն, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին թույլ չտրվեց վերադառնալ դահլիճ, որից նրան հեռացրել էին ապրիլի 24-ին՝ ԵԽԽՎ նստաշրջանի բացման օրը, ու նախագահել նրա համար այդքան սպասված նիստը, որում ելույթ էր ունենալու իր երկրի թագավորը։
Նշենք, որ նախապես լուրեր կային, որ պատգամավորները համաձայնել են թույլ տալ Ագրամունտին վերադառնալ դահլիճ ու նախագահել 1 ժամ, երբ ելույթ կունենա թագավորը, սակայն այնուհետ պատգամավորները դեմ էին արտահայտվել։ Նշվում է, որ Ագրամունտին ասվել էր դահլիճ մտնելու դեպքում կրկին բողոքի կհանդիպի։ Եվ ահա Ագրամունտը երևի որոշեց վերջնականապես չխայտառակվել ոչ միայն պատգամավորների, այլ նաև իր թագավորի առաջ։
Այս ամենից հետո Պեդրո Ագրամունտի հրաժարականն արդեն իսկ անխուսափելի է դառնում։Սպասվում է, որ նա այդ մասին կհայտնի վաղը, ինչպես նախապես հայտարարել էր՝ այսօր քաղաքական խմբերի հետ խորհրդակցություններ անցկացնելուց հետո։
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը համաձայնել է մասնակցել իր վերաբերյալ քննարկմանը
- ԵԽԽՎ նախագահ Ագրամոնտը հեռացվեց դահլիճից
- ԵԽԽՎ-ն պահանջում է Ագրամոնտի վստահության քվեարկություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան