«Ի՞նչ եք կարծում՝ քաղաքական ուժերը, քաղաքացիները պետք է զուգահեռ ստեղծեն դատախազություն, ոստիկանություն». Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննություն
«Քրեական գործ է հարուցվել: Ամենամեծ ցանակություն պարագայում անգամ որևէ տվյալ չեմ կարող հրապարկել, ընթանում է նախաքննություն, իրավունք չունեմ որևէ տվյալ հրապարակել»,- Սահմանադրական դատարանում ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությանն ասաց հարակից պատասխանող ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը՝ պատասխանելով դիմող կողմի՝ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հարցին, թե «ՍԱՍ»-ի ձայնագրության գործով ի՞նչ եք պարզել:
Լ. Զուրաբյանն ասաց, որ տարբեր գնահատականներով այդ ժողովին մասնակցել է 200-400 մարդ, որտեղ կոպտորեն խախտվել են մարդկանց իրավունքները, ինչպե՞ս իրավապահ մարմինները բացարձակապես ոչ մի բան չեն իմացել համարյա բաց կատարվող իրադարձություն մասին:
«Քրեական հետապնդման մարմինների դաշտում նյութ չի եղել, որ նման ժողով է լինելու, որպեսզի ձեռնարկվեն օպերատիվ-հետախուզական միջոցներ»,- ասաց Կ. Բիշարյանը:
ՀԱԿ փոխնախագահն ասաց. «Ցավոք սրտի, մենք արդեն նյութական ապացույցներ ենք ստանում քաղաքացիների կողմից կատարած ձայնագրությունների, գաղտնալսումների միջոցով: Ի՞նչ եք կարծում՝ մեր քաղաքական ուժերը, քաղհասարակությունը, քաղաքացիները պետք է զուգահեռ ստեղծեն դատախազություն, ոստիկանություն, քննիչներ, որպեսզի իրենք կարողանան այս ամեն ինչը բացահայտել, թե ժամանակն է, որ ոստիկանությունը, դատախազությունն անցնեն իրենց պարտականությունների կատարմանը և այս ամենն իրենք բացահայտեն»:
Կ. Բիշարյանն ասաց, որ դատախազությունը, ոստիկանությունը միշտ էլ իրենց ստանձնած պարտականությունները պատշաճ կատարում են:
Հարակից հրապարակումներ`
- Ակնհայտորեն, իմ մատներից նա կոմպլեքսավորվում է. Լևոն Զուրաբյան
- «Ես ստիպված եմ ընդհատել նիստը և քննարկել ձեր վարքագիծը». ՍԴ նախագահ
- Տ. Մուկուչյանը՝ ՍԱՍ-ի ժողովի մասին
- «Ինձ կյանքում ամենաքիչը պետք է ձեր շնորհակալությունը». Լ. Զուրաբյանը՝ ԿԸՀ նախագահին
- «Պատասխանող կողմը հարկադրված է հերքելու հնարածին, ցածրորակ դատողություններ». Կոնգրես-ՀԺԿ դիմումի քննություն
- Փորձ է արվել Կոնգրես-ՀԺԿ-ի կողմից ՍԴ ներկայացնել իբրև ընտրական իրավախախտումների ուռճացված պատկեր. Կարեն Բիշարյան
- ԿԸՀ-ն խնդրում է ՍԴ-ին Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը մերժել
- Մի նոր երևույթ է ի հայտ եկել՝ դիմումաստեղծ ինդուստրիա. ԿԸՀ նախագահ
- Սին, հորինյալ, երևակայական դատողություններ են. Տ. Մուկուչյանը՝ ընտրություններին մասնակցության թվի ուռճացման մասին
- Քվեաթերթիկի դուրս հանումը չի կարող որակվել քվեարկության գաղտնիության խախտում. ԿԸՀ նախագահ
- ԿԸՀ նախագահը վստահ է՝ ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
- Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը զուրկ է իրավական հիմնավորումներից. Տիգրան Մուկուչյան
- Կոնգրես-ՀԺԿ դաշինքն ընտրախախտումների վերաբերյալ չի հայտնել դատախազությանը՝ անվստահության պատճառով. Զուրաբյան
- ՍԴ-ում շարունակվելու է ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը
- Քաղաքացին ի՞նչ տրանսպորտային միջոցով է տեղաշարժվել. Տ.Մուկուչյանի հարցը՝ Կոնգրես-ՀԺԿ-ի ներկայացուցչին
- ՍԴ-ում. «Դուք պետք է դատարանին ապացուցեք ձեր ճշմարտությունը, ոչ թե իրար»
- «Միամիտ չենք». Լևոն Զուրաբյանը՝ ՍԴ-ից ակնկալիքների մասին
- ՍԴ-ում Կոնգրես-ՀԺԿ-ի փաստաբանը ներկայացրեց ընտրողների կամքի ազատ ձևավորման նկատմամբ կիրառված ազդեցության միջոցները
- ՍԴ-ում ընթանում է ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը
- «ՍԱՍ գրուպ»-ի ձայնագրությունների վերաբերյալ հրապարակման հիման վրա քրեական գործ է հաուցվել