Թուրքական «Galatasaray»-ը հետաքրքրված է ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանով
Հայաստանի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի պատանի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի անունը հայտնվել է թուրքական «Galatasaray» ֆուտբոլային ակումբի տրասնֆերային ցուցակում:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, «Galatasaray»-ը փոխարինող է փնտրում պորտուգալացի ֆուտբոլիստ Բրումային, որը պատրաստվում է հեռանալ թուրքական ակումբից:
Նշվում է, որ Բիչախչյանը խոստումնալից ապագա ունեցող երիտասարդ է, որին «Galatasaray»-ի սկաուտները բացահայտել են Եվրոպայի` մինչև 19 տարեկանների առաջնության որակավորման փուլի խաղերի ժամանակ և հոկտեմբերից հետևում են նրա խաղերին:
Թուրքական «Fotospor» կայքը հայ ֆուտբոլիստի խաղաոճը նմանեցրել է բելգիացի Քևին դե Բրույնեի ոճին: