Ընտրությունների նկատմամբ հավատի վերականգնման առումով պետք է ազնիվ ներկայացվի արվածը. Տ. Մուկուչյան
Սահմանադրական դատարանում ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությանը ՍԴ անդամ Կիմ Բալայանը հարցով դիմեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին, ով հանդես է գալիս պատասխանող կողմ` ինչ-որ բան կա՞, որ Ընտրական օրենսգրքով խանգարում է ԿԸՀ-ին նաև վերահսկողական ֆունկցիան ավելի ուժեղ կատարել, ինչպես կատարում եք կազմակերպական ֆունկցիան:
ԿԸՀ նախագահն ասաց. «Անդրադառնամ ԿԸՀ լիազորություններին՝ կապված տեղամասային հանձնաժողովների անդամների կողմից պարտականությունների պատշաճ կատարման հետ, hանձնաժողովներում նշանակումներ կատարվում են կուսակցությունների կողմից, սակայն դրանից հետո նույնիսկ այդ անձինք չեն գալիս առաջին նիստերին, այդ անձիք չեն մասնակցում դասընթացներին։ Հիմնականում դասընթացներին մասնակցության բացակայությունը հանդիպում է խորհրդարանական ընդդիմություն ներկայացնող կուսակցությունների դեպքում և ներազդման որևէ լծակ չկա, որպեսզի նշված պայմաններում կիրառվեն ինչ-ինչ պատասխանատվություն, դադարեցվեն լիազորությունները: Հաճախ տեղամասային ընտրական հանձնաժողովում նախագահի պաշտոնների նշանակուման դեպքեր ենք ունենում, երբ ուղղակի տվյալ անձին նշանակած են լինում՝ հաշվի առնելով, որ վերջինս գալու է և ստանալու աշխատավարձ: Հաճախ ունենում ենք քարտուղարներ, ովքեր բողոքում է տեսողությունից, որ չեն կարող իրականացնել գրանցամատյանի վարում և այլն»:
Նա նշեց, որ թերևս օրենսդրության կատարելագործման անհրաժեշտության կա այս առումով:
ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը հարցրեց, թե լրացուցիչ ի՞նչ օրենսդրական բազա է պետք, որ մարդկանց հավատն ամբողջովին վերականգնվի ընտրությունների նկատմամբ, Տ. Մուկուչյանը պատասխանեց, որ թափանցիկության ապահովման առումով օրենսդրական լիարժեք հնարավորությունը տրված է:
«Հավատի վերականգնման առումով բոլորի մոտ, երևի թե, պետք է, ըստ էության, դոմինանտ լինի մի քիչ ազնվությունը, երբ իրականում 99 տոկոս աշխատած սարքերի պարագայում կուրախանան դրանով, ոչ թե չարախնդան մի տոկոսի չաշխատելու համար: Ազնիվ ներկայացվի արվածը, ուր ենք հասել և ուր ենք ուզում գնալ։ Կարծում եմ՝ սա է պակասում»,- ասաց ԿԸՀ նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ-ն մերժեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի միջնորդությունները
- Ինչպիսին պետք է լինի առավել վստահելի ընտրությունների արդյունքներ ապահովող ԸՕ-ն ըստ Լևոն Զուրաբյանի
- «Ի՞նչ եք կարծում՝ քաղաքական ուժերը, քաղաքացիները պետք է զուգահեռ ստեղծեն դատախազություն, ոստիկանություն». Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննություն
- Ակնհայտորեն, իմ մատներից նա կոմպլեքսավորվում է. Լևոն Զուրաբյան
- «Ես ստիպված եմ ընդհատել նիստը և քննարկել ձեր վարքագիծը». ՍԴ նախագահ
- Տ. Մուկուչյանը՝ ՍԱՍ-ի ժողովի մասին
- «Ինձ կյանքում ամենաքիչը պետք է ձեր շնորհակալությունը». Լ. Զուրաբյանը՝ ԿԸՀ նախագահին
- «Պատասխանող կողմը հարկադրված է հերքելու հնարածին, ցածրորակ դատողություններ». Կոնգրես-ՀԺԿ դիմումի քննություն
- Փորձ է արվել Կոնգրես-ՀԺԿ-ի կողմից ՍԴ ներկայացնել իբրև ընտրական իրավախախտումների ուռճացված պատկեր. Կարեն Բիշարյան
- ԿԸՀ-ն խնդրում է ՍԴ-ին Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը մերժել
- Մի նոր երևույթ է ի հայտ եկել՝ դիմումաստեղծ ինդուստրիա. ԿԸՀ նախագահ
- Սին, հորինյալ, երևակայական դատողություններ են. Տ. Մուկուչյանը՝ ընտրություններին մասնակցության թվի ուռճացման մասին
- Քվեաթերթիկի դուրս հանումը չի կարող որակվել քվեարկության գաղտնիության խախտում. ԿԸՀ նախագահ
- ԿԸՀ նախագահը վստահ է՝ ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
- Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը զուրկ է իրավական հիմնավորումներից. Տիգրան Մուկուչյան
- Կոնգրես-ՀԺԿ դաշինքն ընտրախախտումների վերաբերյալ չի հայտնել դատախազությանը՝ անվստահության պատճառով. Զուրաբյան
- ՍԴ-ում շարունակվելու է ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը
- Քաղաքացին ի՞նչ տրանսպորտային միջոցով է տեղաշարժվել. Տ.Մուկուչյանի հարցը՝ Կոնգրես-ՀԺԿ-ի ներկայացուցչին
- ՍԴ-ում. «Դուք պետք է դատարանին ապացուցեք ձեր ճշմարտությունը, ոչ թե իրար»
- «Միամիտ չենք». Լևոն Զուրաբյանը՝ ՍԴ-ից ակնկալիքների մասին
- ՍԴ-ում Կոնգրես-ՀԺԿ-ի փաստաբանը ներկայացրեց ընտրողների կամքի ազատ ձևավորման նկատմամբ կիրառված ազդեցության միջոցները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան