Տաքսու վարորդներն ակնկալում են, որ տուգանքները կներվեն
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ապրիլի 27-ին հերթական անգամ ընդունել է տաքսու մի խումբ վարորդների:
Նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նրանք ներկայացնում էին մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնող այն վարորդների պահանջները, ովքեր շուրջ երկու տարի լիցենզավորման վճարը չտալու պատճառով տուգանվել են ու հիմա չեն կարողանում վճարել այդ գումարը։
Վարորդներն ակնկալում էին, որ տուգանքները ներվեն՝ նշելով, որ լիցենզավորման վճարները չեն մուծել անհավասար պայմանների պատճառով: Բացի այդ, նրանք առաջարկում էին որոշակի փոփոխություններ կատարել լիցենզավորման գործող կարգում:
Նախարար Վահան Մարտիրոսյանը, լսելով վարորդներին, առաջարկել է միասնական
ձևակերպված հարցադրումներ ներկայացնել, որպեսզի նախարարությունը քննարկի և
փորձի ստեղծված խնդրի լուծումներ գտնել:
Հարակից հրապարակումներ`
- Տաքսու անհատ վարորդները բողոքում են շատ անհավասար մրցակցային դաշտից. Վ. Սահակյան
- «Մեզ խաբել են, պարոն Ղազարյան». Տաքսիստները փողոց են դուրս եկել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան