Արծվիկ. Ես և իմ թիմն անելու ենք ամեն ինչ Հայաստանը լավ ներկայացնելու համար
«Ես գիտեմ, որ երազանքներն իրականանում են»,-Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկը:
Նա ասաց, որ մինչ մրցույթի՝ հայաստանյան փուլի մասին լսելը երազ էր տեսել, ինքը կանգնած է եղել բեմի վրա:
«Շատ տատանվեցի, մասնակցել, թե ոչ, վերջապես որոշում կայացրեցի: Պետք չէ նստել տեղում և սպասել, պետք է գնալ երազանքի հետևից»,-ասաց երգչուհին: Նա ասաց ուրախ է, հպարտ, որ հենց ինքն է Հայաստանը ներկայացնելու Կիևում կայանալիք մրցույթին:
«Ես և իմ թիմն անելու ենք ամեն ինչ Հայաստանը լավ ներկայացնելու համար»,-ասաց Արծվիկը, ավելացնելով, որ բեմում մենակ չի լինելու, երկու պարուհի, բեք վոկալում երեք երգիչ:
Հիշեցնենք, որ նա մրցույթում կատարելու է «Fly with me» երգը: Երգչուհին փակագծեր չբացեց՝ բեմի վրա թռիչք լինելու է, թե ոչ: Ասաց, երգը շատ է իրեն դուր եկել: Մրցութային «Fly with me» երգի երաժշտության հեղինակը և կոմպոզիտորը Լիլիթ Նավասարդյանն է:
Արծվիկն ասաց, որ մրցույթի ոչ բոլոր մասնակիցների կենդանի կատարումներն է լսել, լսելուց հետո՝ կարող է ասել, թե ով էիր մրցակիցը:
«Բայց գիտեք, ես այնտեղ չեմ գնում մրցակցելու: Ես ուզում եմ, որ այն ինձ համար տոն լինի, ծանոթանամ տարբեր մարդկանց հետ, որպեսզի դա հիշվի իմ ամբողջ կյանքում, որովհետև դա իմ երազանքն է եղել: Ես իհարկե, ցանկանում եմ լավ ելույթ ունենալ, որպեսզի իմ երկիրը հպարտանա: Այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք Հայաստանում են, շատ քիչ են: Այդ պատճառով ես ուզում եմ, որ բոլորն այդ մասին իմանան, խոսեն»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Բուքմեյքերները ներկայացրել են «Եվրատեսիլ-2017»-ի ֆավորիտներին
- Արծվիկը եվրատեսիլյան բեմում կլինի 2 պարողների և 3 բեք-վոկալիստների հետ
- «Եվրատեսիլին» ընդառաջ՝ ոստիկանությունը Կիևի օդանավակայանում ուսումնավարժանք է անցկացրել
- Կառավարությունը «Եվրատեսելի» անցկացման համար 172 մլն դրամ է հատկացրել