Մինսկի խումբը կմասնակցի Հաայստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը
ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳՆ նախարարների հանդիպմանը: Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ՝ հաղորդել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Մոսկվայում ապրիլի 28-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շրջանակներում տեղի կունենա Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործանախարարների հանդիպումը: Որոշակի փուլում նախարարներին կմիանան ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և ԼՂ հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը», - ճեպազրույցի ընթացքում հայտնել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հստակեցրել է, որ հանդիպման ընթացքում նախատեսվում է հստակեցնել կողմերի դիրքորոշումները որոշակի խնդրահարույց հարցերի շուրջ և նոր համաձայնություններ ձեռք բերել բանակցային գործընթացի շարունակման համար: