«ՍԱՍ»-ի աղմկահարույց ժողովի ձայնագրությամբ պետք է զբաղվեր նաև Աշխատանքի տեսչությունը. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. ««ՍԱՍ»-ի աղմկահարույց ժողովի ձայնագրությունը հիմք հանդիսացավ, որ իրավապահները քրգործ հարուցեն ընտրողներին դրամ և այլ առավելություններ խոստանալու առթիվ։ Սակայն այստեղ կա մեկ այլ խնդիր էլ։ Ձայնագրությունը վկայում է, թե ինչպես է տնտեսվարողը ոտնահարում աշխատողների իրավունքները, ինչին պետք է արձագանքեր Աշխատանքի տեսչությունը, որն այժմ գործում է Առողջապահության տեսչության կազմում։
Սակայն բանն այն է, որ Առողջապահության տեսչության Երևանի պետն Արտաշես Բեյբությանն է՝ ՊԵԿ նախագահի նախկին տեղակալը, որն աշխատանքից ազատվել է սեփական խանութներում կեղծ ՀԴՄ կտրոններ տալու համար։ Վերջինս «ՍԱՍ գրուպ»-ի բաժնետերերից է, ժամանակին մամուլում հրապարակումներ եղան, որ Բեյբությանն այդտեղ ևս «ներդրել» է ՀԴՄ-ի այնպիսի չիպեր, որոնք օրվա վերջում ֆիքսում են ուզածդ թիվը»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա