Տ. Մուկուչյանը՝ ՍԱՍ-ի ժողովի մասին
«Ցանկացած պարագայում դատողություներ անելու համար պետք է հիմք հանդիսանան տվյալ վարույթում առկա բոլոր փաստական հանգամանքները»,- Սահմանադրական դատարանում ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննության ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նրանից հետաքրքրվել էր, եթե «Hayastan24» կայքում հրապարակված ձայնագրությունը, որը ենթադրաբար, կապվում է նախընտրական ժողովի ընթացքում «ՍԱՍ» կազմակերպության աշխատակիցների հետ, «ճշմարտություն լինի, ի՞նչ եք կարծում՝ կարելի է համարել, որ էական ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա»:
Տ. Մուկուչյանը նաև ասաց. «Հիմա վերցրել եք ընդամենը մեկ ձայնագրություն, բերում եք տարբեր թերթերից, մտքերից հանված դատողություններ, որ այնտեղ 200-400 մարդ է եղել, ուզում եք ստանալ պատասխան: Այդպես չի լինում»:
Լևոն Զուրաբյանից հետո ԿԸՀ նախագահին հարցեր ուղղեց դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը: Նրա կողմից հնչեցված հարցերից մեկը բավականին երկար էր: Տ. Մուկուչյանն ասաց, որ հարցը բավականին երկար է, չի կարողղ այդքանը մտապահել, հետևաբար նաև պատասխանել:
Տ. Եգորյանն արձագանքեց. «Այդ դեպքում ասեք, թե քանի րոպե տևողությամբ հարց կարող եմ հնչեցնել»: ԿԸՀ նախագահն ասաց. «Յոթ րոպե»:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը դիմող կողմին ասաց, որ հարցերն ավելի կարճ ձևակերպեն, իսկ Տ. Մուկուչյանին, որ իրավունք չունի հարցի հնչեցման տևողություն հնչեցնել:
«Փորձեք հարցը հնարավորինս կարճ ձևակերպել, դուք էլ ուշադիր եղեք, որ կարողանաք պատասխանել»,- ասաց Գ. Հարությունյանը՝ դիմելով դիմող և պատասխանող կողմերին:
Հարակից հրապարակումներ`
- «Ինձ կյանքում ամենաքիչը պետք է ձեր շնորհակալությունը». Լ. Զուրաբյանը՝ ԿԸՀ նախագահին
- «Պատասխանող կողմը հարկադրված է հերքելու հնարածին, ցածրորակ դատողություններ». Կոնգրես-ՀԺԿ դիմումի քննություն
- Փորձ է արվել Կոնգրես-ՀԺԿ-ի կողմից ՍԴ ներկայացնել իբրև ընտրական իրավախախտումների ուռճացված պատկեր. Կարեն Բիշարյան
- ԿԸՀ-ն խնդրում է ՍԴ-ին Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը մերժել
- Մի նոր երևույթ է ի հայտ եկել՝ դիմումաստեղծ ինդուստրիա. ԿԸՀ նախագահ
- Սին, հորինյալ, երևակայական դատողություններ են. Տ. Մուկուչյանը՝ ընտրություններին մասնակցության թվի ուռճացման մասին
- Քվեաթերթիկի դուրս հանումը չի կարող որակվել քվեարկության գաղտնիության խախտում. ԿԸՀ նախագահ
- ԿԸՀ նախագահը վստահ է՝ ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
- Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը զուրկ է իրավական հիմնավորումներից. Տիգրան Մուկուչյան
- Կոնգրես-ՀԺԿ դաշինքն ընտրախախտումների վերաբերյալ չի հայտնել դատախազությանը՝ անվստահության պատճառով. Զուրաբյան
- ՍԴ-ում շարունակվելու է ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը
- Քաղաքացին ի՞նչ տրանսպորտային միջոցով է տեղաշարժվել. Տ.Մուկուչյանի հարցը՝ Կոնգրես-ՀԺԿ-ի ներկայացուցչին
- ՍԴ-ում. «Դուք պետք է դատարանին ապացուցեք ձեր ճշմարտությունը, ոչ թե իրար»
- «Միամիտ չենք». Լևոն Զուրաբյանը՝ ՍԴ-ից ակնկալիքների մասին
- ՍԴ-ում Կոնգրես-ՀԺԿ-ի փաստաբանը ներկայացրեց ընտրողների կամքի ազատ ձևավորման նկատմամբ կիրառված ազդեցության միջոցները
- ՍԴ-ում ընթանում է ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան