ՍԴ-ն մերժեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի միջնորդությունները
Սահմանադրական դատարանում ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննության ժամանակ դիմող կողմը երկու միջնորդությամբ է հանդես եկել: Դրանցից առաջինը ներկայացրել է փաստաբան Տիգրան Եգորյանը:
«Հաշվի առնելով մեր կողմից դիմումին կից փաստաթղթերով ներկայացրած ընտրախախտումների ծավալի մասին վկայող փաստերը, դրանց համատարած բնույթը, կաշառքի, վարչական ռեսուրսի, լծակների համատարած գործադրումը ու դրա կապակցությամբ վարչական մարմինների արդյունավետ քննությունը, իրավապահ մարմինների, ըստ էության, անգործությունը, և որ այս ամենը համակարգված կապի մեջ կարող է գտնվել միմյանց հետ և էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, խնդրել ենք ձևավորել հանձնախումբ, որը սեղմագույն ժամկետում այսպիսի հանգամանքների մասին վկայող փաստերը կհավաքի, կհետազոտի, կուսումնասիրի, Սահմանադրական դատարան կներկայացնի վերլուծություն-եզրակացություն, որը Սահմանադրական դատարանի համար կլինի այն նյութական հենքը, որի կապակցությամբ ինքը իրավունքի վերաբերյալ որոշում կկայացնի:
Հանձնախմբում կազմում պատկերացնում ենք՝ ում կընդգրկի ՍԴ-ն, բացի այդ խնդրում ենք որպես հանձնախմբի անդամներ ընդգրկել նաև տեղական, միջազգային դիտորդների, ԱԺ ընտրություններին մասնակցած կուսակցությունների, դաշինքների ներկայացուցիչների»,- միջնորդության բովանդակությունը ներկայացրեց Տ. Եգորյանը:
Երկրորդ միջնորդությունը ներկայացրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը. ստեղծել հանձնախումբ, որը կուսումնասիրի 1500 տեղամասում տեղակայված տեսախցիկների տեսանկարահումները:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ով պատասխանող կողմ է հանդես գալիս, ասաց, որ ներկայացված երկու միջնորդություններն էլ չեն տեղավորվում ՍԴ մասին օրենքի կանոնակարգումների համատեքստում, խնդրեց մերժել այն:
ՍԴ-ն երկու միջնորդություններն էլ մերժեց:
Որոշման մեջ նշված է, որ ՍԴ-ն չի կարող ստանձնել քաղաքական ուժերի կողմից ընտրական գործընթացին մասնակցող ավելի քան 34 հազար իրավասուբյեկտների, ինչպես նաև իրավապահ, դատական մարմինների գործառույթների իրականացումը, և ընտրական տեղամասերի 40 հազար ժամից ավելի տեսանկարահանումների հետին թվով դիտարկումն ու գնահատումը: ՍԴ-ն գտնում է, որ գործի դատավարության փուլում հնարավոր է եղել ուսումնասիրել ներկայացված նյութն ամբողջ ծավալով, նոր ապացույցների ձեռք բերման անհրաժեշտություն չի առաջացել:
Հարակից հրապարակումներ`
- Ինչպիսին պետք է լինի առավել վստահելի ընտրությունների արդյունքներ ապահովող ԸՕ-ն ըստ Լևոն Զուրաբյանի
- Ակնհայտորեն, իմ մատներից նա կոմպլեքսավորվում է. Լևոն Զուրաբյան
- Տ. Մուկուչյանը՝ ՍԱՍ-ի ժողովի մասին
- «Ինձ կյանքում ամենաքիչը պետք է ձեր շնորհակալությունը». Լ. Զուրաբյանը՝ ԿԸՀ նախագահին
- «Պատասխանող կողմը հարկադրված է հերքելու հնարածին, ցածրորակ դատողություններ». Կոնգրես-ՀԺԿ դիմումի քննություն
- Փորձ է արվել Կոնգրես-ՀԺԿ-ի կողմից ՍԴ ներկայացնել իբրև ընտրական իրավախախտումների ուռճացված պատկեր. Կարեն Բիշարյան
- ԿԸՀ-ն խնդրում է ՍԴ-ին Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը մերժել
- Մի նոր երևույթ է ի հայտ եկել՝ դիմումաստեղծ ինդուստրիա. ԿԸՀ նախագահ
- Սին, հորինյալ, երևակայական դատողություններ են. Տ. Մուկուչյանը՝ ընտրություններին մասնակցության թվի ուռճացման մասին
- Քվեաթերթիկի դուրս հանումը չի կարող որակվել քվեարկության գաղտնիության խախտում. ԿԸՀ նախագահ
- ԿԸՀ նախագահը վստահ է՝ ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
- Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը զուրկ է իրավական հիմնավորումներից. Տիգրան Մուկուչյան
- Կոնգրես-ՀԺԿ դաշինքն ընտրախախտումների վերաբերյալ չի հայտնել դատախազությանը՝ անվստահության պատճառով. Զուրաբյան
- ՍԴ-ում շարունակվելու է ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը
- Քաղաքացին ի՞նչ տրանսպորտային միջոցով է տեղաշարժվել. Տ.Մուկուչյանի հարցը՝ Կոնգրես-ՀԺԿ-ի ներկայացուցչին
- ՍԴ-ում. «Դուք պետք է դատարանին ապացուցեք ձեր ճշմարտությունը, ոչ թե իրար»
- «Միամիտ չենք». Լևոն Զուրաբյանը՝ ՍԴ-ից ակնկալիքների մասին
- ՍԴ-ում Կոնգրես-ՀԺԿ-ի փաստաբանը ներկայացրեց ընտրողների կամքի ազատ ձևավորման նկատմամբ կիրառված ազդեցության միջոցները
- ՍԴ-ում ընթանում է ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում