ՓՄՁ-ների բեռը չպետք է ավելանա. Վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանից հետաքրքրվեց բողոքի ակցիաներ կազմակերպած տոնավաճառների տնտեսվարողների հետ կապված հարցի առնչությամբ:
Վարդան Հարությունյանը նշեց, որ ՊԵԿ-ը իրականացվող ուսումնասիրությունների ընթացքում որևէ տնտեսվարողի չի տուգանել:
«Տոնավաճառներ կազմակերպողները նոյեմբերից պարբերաբար զգուշացվել են, որ պետք է հստակեցնեն փաստաթղթաշրջանառությունը, ՀԴՄ կտրոնների տրամադրումը: Մեր կողմից այս ընթացքում արձանագրվել է, որ արդեն կա դրական միտում, տնտեսվարողները հասկացել են, որ այս ամենը ՓՄՁ-ների դեմ ուղղված չէ, այլ միտված է խոշոր բիզնեսի շրջանառությանը»,- ասաց ՊԵԿ նախագահը՝ հավելելով, որ տնտեսվարողների հետ համատեղ ստեղծվել է աշխատանքային խումբ, մի քանի օրվա ընթացքում բիզնեսի ներկայացուցիչները կներկայացնեն առաջարկություններ:
Կարեն Կարապետյանը հորդորեց ՊԵԿ-ին աշխատանքները հստակ շարունակել:
«Մեր գաղափարախոսությունը հետևյալն է. ՓՄՁ-ների բեռը չպետք է ավելանա, միաժամանակ պետք է փաստաթղթաշրջանառությունը հստակ լինի: Պետք է պարզ իրենց հետ խոսենք, պարզ խոսելու ժամանակ իրենք ամեն ինչ հասկանալու են»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Հանգիստ խղճով գնացեք ձեր տները». Տոնավաճառների աշխատակիցների ակցիան ավարտվեց
- Տոնավաճառի աշխատակիցները առաջարկությունների փաթեթն են ներկայացնում կառավարություն
- Տոնավաճառներում հարկային «տեռորը» շարունակվում է. «Ժամանակ»
- «Փեթակ»-ի սեփականատերը պնդում է, որ իր տոնավաճառի աշխատակիցները չեն մասնակցել երեկվա ակցիային. «Հրապարակ»
- Հարկային մարմինները դուրս չեն գա տոնավաճառներից
- Տոնավաճառի աշխատակիցներ. Հրապարակից չենք հեռանա, քանի դեռ մեր խնդիրը չի լուծվել
- ՊԵԿ. Տոնավաճառներում առաջացած բողոքն ուղղորդված է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան