Ծիծաղելի է, որ Կոնգրես-ՀԺԿ-ն «Ելք»-ին մեղադրում է ընտրախախտումների մեջ. Նարեկ Բաբայան
«Ելք» դաշինքի ավագանու թեկնածու Նարեկ Բաբայանը միայն այսօր է տեղեկացել, որ ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելու Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննման ժամանակ փաստաբան Տիգրան Եգորյանը «Ելք»-ին, ի թիվս այլ քաղաքական ուժերի, մեղադրել է ընտրակաշառք բաժանելու, ուղղորդելու, խախտումներով քարոզչություն կատարելու մեջ։
«Շատ հետաքրքիր կլինի ծանոթանալ այդ փաստերին։ Ինձ համար դա, իհարկե, ծիծաղելի է, բայց պետք է ծանոթանալ, թե ինչ փաստարկներ կան Կոնգրես-ՀԺԿ ներկայացրած դիմումում։ Մենք միշտ կարևորել ենք փաստերով խոսելը, այդ թվում՝ միշտ քննադատել ենք նույն ՀԱԿ-ին ու «Ժառանգությանը», որոնք, 2 հազար տեղամասերում ունենալով հանձնաժողովի անդամներ ու վստահված անձինք, չեն կարողացել ընտրակեղծիքների վերաբերյալ կոնկրետ փաստեր ներկայացնել»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նարեկ Բաբայանը։
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ «Ելք» դաշինքի մասով Կոնգրես-ՀԺԿ-ի մեղադրանքներին իրավական ընթացք տրվի, ավագանու թեկնածուն պատասխանեց, որ այս ամենը լուրջ չի համարում, հետևապես չի կարծում, որ երևույթին պետք է լուրջ իրավական ընթացք տալ։
«Կարծում եմ՝ ուղղակի հարցը կքննարկենք, բայց ես այս ամնեը լուրջ չեմ համարում»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Սահմանադրական դատարանում քննվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելու ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումը։ Փաստաբան Տիգրան Եգորյանը, տարբեր թեկնածուների ընտրախախտումներ ներկայացնելով, նշեց, որ ընտրակաշառք բաժանել, ուղղորդել, խախտումով քարոզչություն են արել և տարատեսակ խոստումներ տվել ոչ միայն ՀՀԿ-ն, այլեւ՝ ՀՎԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, «Ելքը», ՕՐՕ-ն, անգամ՝ Կոմկուսը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան