Արա Զոհրաբյան. Մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հանդես է եկել հայտարարությամբ փաստաբանների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Հայտարարության մեջ ասված է.
«Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը դատապարտում է ցանկացած բռնություն, ինչպես նաև վիրավորանք և զրպարտություն պարունակող հայտարարությունները և հրապարակումները, առավել ևս, երբ կողմերը փաստաբաններ են։
Անշուշտ ճշմարտությունը պետք է բացահայտվի, իսկ մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության։
Միևնույն ժամանակ հորդորում ենք զերծ մնալ զգացմունքային և չստուգված հայտարարություններից և միակողմանի տեղեկատվության հիման վրա կարծիք չձևավորել»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ պալատի անդամ Երվանդ Վարոսյանը տեղեկացրել էր, որ Տիգրան Աթանեսյանի գրասենյակում հարձակման են ենթարկվել փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը։ Փաստաբաններն ունեն մարմնական վնասվածքներ
Ավելի ուշ դեպքի մասին գրել էր նաև Աթանեսյանը.
«Քիչ առաջ հարձակման ենթարկվեցի իմ գրասենյակում Արմեն Սողոմոնյանի հետ միասին արալեզների կողմից: Սպասում եմ ոստիկանությանը: Հարձակվողներն են Սիմոն Բաբայանը, Վրեժ խաչիկյանը, Գևորգ Մկրտչյանը և ոմն Արսեն: մանրամասները ավելի ուշ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում