Թուքիան դատապարտում է Չեխիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության բանաձևի ընդունումը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դժգոհությամբ է արձագանքել Չեխիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը և դրա վերաբերյալ հայտարարություն տարածել:
Ինչպես հայտնում է ermenihaber.am կայքը, նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ ասվում է. «Խստորեն դատապարտում և անընդունելի ենք համարում Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի ընդունած որոշումը»:
Պաշտոնական Անկարան մտոհոգիչ է համարել նաև Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հղած ցավակցական ուղերձը:
Ըստ թուրքական կողմի` ուղերձում կան իրարամերժ մտքեր.
«Զեմանը մի կողմից ասում է, որ քաղաքական գործիչները չպետք է պատմական իրադարձություններն օգտագործեն ի շահ իրենց, դրանք առաջին հերթին պիտի ուսումնասիրեն ու գնահատեն հենց պատմաբանները: Բայց մյուս կողմից 1915-ի դեպքերի վերաբերյալ գնահատականներ է տվել»:
Տեղեկացվում է նաև, որ Անկարայում Չեխիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն, որտեղ նրան փոխանցվել է թուրքական կողմի անհամաձայնությունը վերոնշյալ բանաձևի կապակցությամբ:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ի երեկոյան Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը բանաձև է ընդունել, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:
Հարակից հրապարակումներ`
- Նալբանդյան. Չեխիայի Ճանաչումը արժեքավոր ներդրում է ցեղասպանությունների կանխարգելման վեհ գործում»
- ՀՀ ԱԳՆ. Չեխիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին