Ակնհայտորեն, իմ մատներից նա կոմպլեքսավորվում է. Լևոն Զուրաբյան
Սահմանադրական դատարանում ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունն արդեն շարունակվում է երրորդ օրը: Այս օրերին երկու անգամ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ով հանդես է գալիս պատասխանող կողմ, դիմել է դիմող կողմին՝ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանին՝ չխոսել մատներով:
Այսօր լրագրողների հետ զրույցում Լևոն Զուրաբյանն ասաց. «Ակնհայտորեն, իմ մատներից նա կոմպլեքսավորվում է»:
Նա նշեց, որ դա ժեստիկուլյացիա է, նորմալ, ստանդարտ բան է:
«Չեմ կարծում՝ որևէ բան եմ անում, որ այլ տեղ հանգիստ չեմ անում: Կոնկրետ մարդը կոմպլեքսավորվում է իմ մատներից»,- հավելեց Լ. Զուրաբյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Ես ստիպված եմ ընդհատել նիստը և քննարկել ձեր վարքագիծը». ՍԴ նախագահ
- ՍԴ-ում. «Դուք պետք է դատարանին ապացուցեք ձեր ճշմարտությունը, ոչ թե իրար»
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան