Չարբախի բնակիչներից մի կին իր ձայնը տալու է Նիկոլ Փաշինյանին, քանի որ նա «հայտնի երգիչ ա». ՀԺ
Երեկ Երևանի ավագանու ընտրությունների քարոզչության շրջանակներում «Ելք» դաշինքի անդամները՝ քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Չարբախում էին, որտեղ բաժանում էին իրենց բուկլետները, շփվում քաղաքացիների հետ, անցնում էին փողոցներով ու բակերով՝ բարձրախոսով հնչեցնելով նախընտրական կոչեր:
Ըստ «Հայկական Ժամանակ»-ի, չարբախի բնակիչներից մի կին, տեսնելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարել է, որ նա հայտնի երգիչ է, ուստի ինքը Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում իր ձայնը տալու է նրան:
«Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը Երևանի նշված բնակչուհու մտքում հայտնի երգչի հետ է ասոցացվում՝ Էրեբունի Երևան» հանրահայտ երգի բազմաթիվ կատարումներից հետո»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան