«Ես ստիպված եմ ընդհատել նիստը և քննարկել ձեր վարքագիծը». ՍԴ նախագահ
Սահմանադրական դատարանում ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությանը դիմող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը պատասխանող կողմին՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հարցեր ուղղեց մանկապարտեզների և դպրոցների տնօրենների ձայնագրությունների մասին:
Նա հնչեցրեց հարց, որին Տ. Մուկուչյանն արձագանքեց. «Իմ պատասխանը՝ կետ, չակերտը բացած, ես այդ հարցին պատասխանել եմ, չակերտը փակ, վերջակետ»:
Տ. Եգորյանի հաջորդ հարցին նույն պատասխանը տրվեց:
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը տեղից ռեպլիկ արեց:
«Պարոն Զուրաբյան, չի կարելի տեղից»,- ասաց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:
Տ. Եգորյանը շարունակեց իր հարցերը: Այդ ընթացքում Լ. Զուրաբյանը ժեստերով խոսում էր կողքի մարդկանց հետ:
Տիգրան Մուկուչյանն ասաց. «Առանց մատի»:
«Ես քո հետ խոսո՞ւմ էի, որ տեղից խոսեցիր»,- արձագանքեց Լ. Զուրաբյանը:
Տիգրան Մուկուչյանն էլ ասաց. «Քո չի, ձեր է»:
«Ես ստիպված եմ ընդհատել նիստը և քննարկել ձեր վարքագիծը, տեղից չի կարելի: Չի կարելի»,- ասաց Գագիկ Հարությունյանը:
Փաստաբանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք ԿԸՀ-ն որևէ գործողություն ձեռնարկել է պարզելու՝ բացի այդ 114 դեպքից, այլ դպրոցներում էլ, մանկապարտեզներում էլ եղե՞լ են նմանատիպ դեպքեր, հնարավոր է լինեին:
Տ. Մուկուչյանը պատասխանեց. «Ոչ»:
Այնուհետև Տ. Եգորյանը հնչեցրեց մի քանի հարցեր ևս: ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ քննության առնել հարցուպատասխանի տևողությունը սահմանափակելու հետ կապված հարցը:
Գագիկ Հարությունյանն ասաց, որ ՍԴ անդամի միջնորդությունը պետք է քննության առնվի անհապաղ, հավելեց, որ ընդմիջումից հետո (ժամը 15:00) հարցի վերաբերյալ դատարանը կհայտնի իր դիրքորոշումը:
Այնուհետև ՍԴ անդամները հետաքրքրվեցին դիմող կողմից, թե իրենց որքա՞ն ժամանակ է հարկավոր հարցերն ավարտելու համար: Տ. Եգորյանն ասաց, որ մեկ ժամ:
«Քննարկենք միջնորդությունը՝ հաշվի առնելով ձեր նկատառումը»,- ասաց ՍԴ նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Տ. Մուկուչյանը՝ ՍԱՍ-ի ժողովի մասին
- «Ինձ կյանքում ամենաքիչը պետք է ձեր շնորհակալությունը». Լ. Զուրաբյանը՝ ԿԸՀ նախագահին
- «Պատասխանող կողմը հարկադրված է հերքելու հնարածին, ցածրորակ դատողություններ». Կոնգրես-ՀԺԿ դիմումի քննություն
- Փորձ է արվել Կոնգրես-ՀԺԿ-ի կողմից ՍԴ ներկայացնել իբրև ընտրական իրավախախտումների ուռճացված պատկեր. Կարեն Բիշարյան
- ԿԸՀ-ն խնդրում է ՍԴ-ին Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը մերժել
- Մի նոր երևույթ է ի հայտ եկել՝ դիմումաստեղծ ինդուստրիա. ԿԸՀ նախագահ
- Սին, հորինյալ, երևակայական դատողություններ են. Տ. Մուկուչյանը՝ ընտրություններին մասնակցության թվի ուռճացման մասին
- Քվեաթերթիկի դուրս հանումը չի կարող որակվել քվեարկության գաղտնիության խախտում. ԿԸՀ նախագահ
- ԿԸՀ նախագահը վստահ է՝ ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
- Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը զուրկ է իրավական հիմնավորումներից. Տիգրան Մուկուչյան
- Կոնգրես-ՀԺԿ դաշինքն ընտրախախտումների վերաբերյալ չի հայտնել դատախազությանը՝ անվստահության պատճառով. Զուրաբյան
- ՍԴ-ում շարունակվելու է ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը
- Քաղաքացին ի՞նչ տրանսպորտային միջոցով է տեղաշարժվել. Տ.Մուկուչյանի հարցը՝ Կոնգրես-ՀԺԿ-ի ներկայացուցչին
- ՍԴ-ում. «Դուք պետք է դատարանին ապացուցեք ձեր ճշմարտությունը, ոչ թե իրար»
- «Միամիտ չենք». Լևոն Զուրաբյանը՝ ՍԴ-ից ակնկալիքների մասին
- ՍԴ-ում Կոնգրես-ՀԺԿ-ի փաստաբանը ներկայացրեց ընտրողների կամքի ազատ ձևավորման նկատմամբ կիրառված ազդեցության միջոցները
- ՍԴ-ում ընթանում է ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան