Մայիսի 14-ին վստահության քվե տվեք այն թիմին, որը տեղյակ է ձեր դարդուցավին. Տարոն Մարգարյան
Նոր Նորքի 1-ին զանգվածում այսօր կայացած նախընտրական քարոզարշավի ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շուրջ հավաքված քաղաքացիները հերթով մոտենում էին վերջինիս և իրենց անձնական խնդիրներով դիմում բարձրաստիճան պաշտոնյային։
Քաղաքապետը բոլորին խոստանում էր աջակցել խնդիրների լուծման հարցում։ Որոշ քաղաքացիներ գործող քաղաքապետին նամակներ էին հանձնում, գովում քաղաքապետության տարիների նրա գործունեությունը։
Մի երիտասարդ կին, օրինակ, հետաքրքրվեց՝ արդյոք նախատեսվում է երբևէ վերանորգել 1968 թվականից ի վեր նույնիսկ կոսմետիկ վերանորոգման չենթարկված թիվ 134 դպրոցը։ Տարոն Մարգարյանը նշեց, որ մանկապարտեզների վերանորոգման աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են, պատրաստ են որոշ կազմակերպությունների հետ միասին հետամուտ լինել նաև մայրաքաղաքի դպրոցների վերանորոգմանը։ Հստակ ժամկետներ նա, սակայն, չնշեց։
Երևանի քաղաքապետը հավաստիացրեց՝ իր նախընտրական ծրագիրն իրատեսական է։
«Երևանն ունի բազում խնդիրներ, որոնք լուծելու համար ժամանակ և կամք է անհրաժեշտ։ Մեր բանիմաց թիմը, որը 4 տարի ծառայել է երևանցիներին, պատրաստ է շարունակելու ծառայությունը։ Այսօր երևանցիների համար առաջնային խնդիրներից մեկը քաղաքային տրանսպորտն է։ Մենք ձեռք ենք բերել միջազգային փորձ և մոտակա ամիսներին կկարողանանք Երևանում վերջնականապես լուծել այս խնդիրը։
Լինելու են զեղչեր, լավ սպասարկում և էլեկտրոնային տոմս։ Մենք նաև պետք է հոգատար լինենք Երևանի ամեն քարի ու թփի համար։ Հանուն մեր և մեր երեխաների ապագայի՝ մայիսի 14-ին վստահության քվե տվեք այն թիմին, որը տեղյակ է ձեր դարդուցավին, որն ունի տարիների փորձ։ Վստահեք փորձառու թիմին, որ ունենաք ավելի լավ Երևան»,- ամոփեց Տարոն Մարգարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Տարոն Մարգարյանը շատ լավ իրականացնում է իր պարտականությունները. Արմեն Ամիրյան
- Վստահ եղեք, որ եկող սերունդին ավելի լավ Երևան ենք հանձնելու. Տարոն Մարգարյան
- Տարոն Մարգարյան. Մենք այնքան վերելակի խնդիր չունենք, ինչքան սպասարկման
- Տարոն Մարգարյանը լուրջ փորձություն չի համարում ընդդիմադիր ուժերի հետ Երևանի ավագանիում աշխատելու հեռանկարը
- Տարոն Մարգարյան. Երևանում անելիքները շատ են
- Տարոն Մարգարյանին պատրաստ է ձայն տալ հարցվածների 61.2, Փաշինյանին՝ 11.5, Փոստանջյանին՝ 3.9 տոկոսը. Gallup հարցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան