Արթուր Ալեքսանյանի մասնակցության վերաբերյալ հստակեցում չկա
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ապրիլի 19-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Ստայկիում (Բելառուս)։ Հայ ըմբիշները պատրաստվում են մայիսի 5-7-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ աշխարհամասի գլխավոր ստուգատեսին մասնակցելու համար հավաքականի գլխավոր մարզիչ Լևն Ջուլֆալակյանը թիմի կազմում ընդգրկել է՝ Գևորգ Ղարիբյանին (59 կգ քաշային կարգ), Կարեն Ասլանյանին (66 կգ), Ռաֆայել Ալեքսանյանին (71 կգ), Կարապետ Չալյանին (75 կգ), Սարգիս Քոչարյանին (80 կգ) և Մաքսիմ Մանուկյանին (85 կգ):
Ազգային թիմի հետ մարզվում են նաևԱրթուր Ալեքսանյանը (98կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75կգ), Վարշամ Բորանյանը (71կգ), Արթուր Շահինյանը (85կգ):
Ջուլֆալակյանն ու Բորանյանը մարզչական շտաբի որոշմամբ հանդես չեն գալու Եվրոպայի առաջնությունում, իսկ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մասնակցությունը հարցականի տակ է և վերջնականապես պարզ կդառնա մոտ օրերս։ Ալեքսանյանը մարզումների ժամանակ վնասել էր ծունկը։
Եվրոպայի առաջնության մրցավարական կազմում ընդգրկված է Հայաստանի մեկ ներկայացուցիչ՝ միջազգային բարձր կարգի մրցավար Ավետիք Վարդանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հունահռոմեական ոճի ուժեղագույնների շարքում ընդգրկվել է 12 հայազգի ըմբիշ
- Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հնարավոր է չմասնակցի Եվրոպայի առաջնությանը
- Ազատ ոճի ըմբիշները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը
- Երիտասարդ ըմբիշները Յակուտսկում 3 մեդալ նվաճեցին