Հայաստանի վետերանների հավաքականը գլխավորեց շախմատի աշխարհի առաջնությունը
Կրետե կղզում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի վետերանների հավաքականը (50-ից բարձր տարիքային խումբ) 3:1 հաշվով հաղթել է Անգլիա 1-ին:
ՀԱՕԿ պաշտոնական կայքէջի հաղորդմամբ, Արտաշես Մինասյանը և Սերգեյ Գալդունցը սևերով պարտության են մատնել , համապատասխանաբար, Ջոն Նանին և Քեյթ Արկելին: Ռաֆայել Վահանյանը ոչ-ոքի է խաղացել Նայջլ Շորտի, Կարեն Մովսիսյանը` Ջոն Շպիլմանի հետ:
Երեք տուրերից հետո Հայաստանի հավաքականը վաստակել է 6 միավոր (10.5 անհատական միավոր) և գլխավորել մրցաշարային աղյուսակը: