ԱԺ առաջին նիստը կայանալու է մայիսի 18-ին
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կայանալու է մայիսի 18-ին: ՍԴ-ում ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունից և որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Օրենքով սահմանված կարգով Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից՝ այսինքն այսօրվանից հաշված երրորդ հինգշաբթին է կայանալու Ազգային ժողովի առաջին նիստը»,- նշեց նա:
Տ. Մուկուչյանն ասաց, որ նախքան առաջին նիստը՝ ԱԺ անցած կուսակցությունների, դաշինքների ցուցակներում ընդգրկված այն անձիք, ովքեր չեն ցանկանում մանդատ ստանալ, պետք է դիմում ներկայացնեն ԿԸՀ, որից հետո կկազմվի արձանագրություն, թե ովքեր են ստանում մանդատներ:
Մինչ այս պահը, ԿԸՀ նախագահի խոսքով, մանդատից հրաժարվելու մասին որևէ դիմում չեն ստացել. «Ենթադրում եմ՝ այդ ամենը պայմանավորված էր Սահմանադրական դատարանում գործի քննությամբ: Երևի բոլորը սպասում էին վերջնական որոշմանը»:
Հիշեցնենք, որ քվեարկության արդյունքերով Ազգային ժողով է անցել չորս քաղաքական ուժ՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք, ՀՅԴ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 58 մանդատ, որից երեքն ազգային փոքրամասնությունների 3 ներկայացուցիչ (եզդի, ասորի, քուրդ), «Ծառուկյան» դաշինքը ստանում է 31 մանդատ, որից մեկը ռուս համայնքի ներկայացուցիչ, «Ելք» դաշինքը՝ 9 մանդատ, ՀՅԴ-ն՝ 7 մանդատ։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ-ն ԱԺ-ում կունենա 6 հանձնաժողով, ԲՀԿ-ն՝ 3, «Ելք»-ը՝ 1. ՀԺ
- Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները պատիվ են համարում ԱԺ-ում հայտնվելը
- Ազգային ժողովի նիստը չկայացավ
- Վիգեն Սարգսյանը, Տարոն Մարգարյանը ու Արփինե Հովհաննիսյանն ԱԺ-ում չեն մնալու. «Ժամանակ»
- ՄԻՊ-ը իր հատուկ ներկայացուցիչը կունենա ԱԺ-ում և ՍԴ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում