Ագրամունտը չի պատրաստվում հեռանալ ու համագործակցության կոչ է անում
Այսօր՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի վերջին օրը, ԵԽԽՎ-ն, ինչպես արդեն հայտնել էինք, անվստահություն հայտնեց ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին՝ նրան զրկելով Վեհաժողովի անունից հանդես գալու իրավունքից։ Ագրամունտն այլևս լիազորված չէ ձեռնարկել պաշտոնական այցեր, հանդիպումներ կամ անել հրապարակային հայտարարություններ` Վեհաժողովի անունից:
Սակայն, ստորացված ու հեռացված Ագրամունտը, կարծեք թե, չի պատրաստվում հրաժարական տալ։ Ինչպես գրում է իսպանական Eldiario-ն, Ագրամունտի մամլո քարտուղարն ասել է, որ «նա դեռ նախագահ է՝ մինչև իր մանդատի ավարտը՝ 2018թ․-ի հունվար»։
Ինչպես գրում է կայքը, իր հրաժարականի պահանջներից հետո Վալենսիայից սենատոր Պեդրո Ագրամունտն այսօր ԵԽԽՎ բյուրոյում գրավոր հայտարարություն է տարածել, որ ինքը Սիրիա այցը կատարել է որպես Իսպանիայի պատգամավոր ու որ տրամադրել է «իր այցի վերաբերյալ բացատրություններ, որոնք ԵԽԽՎ մի խումբ պատգամավորների կողմից անբարեխղճորեն են օգտագործվել»։
Ավելին, Ագրամունտը պնդել է, որ հավանություն է տվել ստեղծել անկախ հանձնաժողով, որը պետք է հետաքննի ԵԽԽՎ անդամների ու Ադրբեջանի իշխանությունների միջև կոռուպցիոն սկանդալները։
Ագրամունտն իր հայտարարության մեջ կոչ է արել «գալ համաձայնության ու աշխատել միասին՝ որպեսզի հասնենք մեր հիմնարար նպատակներին՝ կանխելու համար նման միջադեպերը»։
Հայտարարության մեջ Ագրամունտը նշել է, որ «այն թշվառ տեսարանը, որին ականատես եղանք վեհաժողովում այս երկուշաբթի ու երեքշաբթի, պատիվ չի բերում այս վեհաժողովին ու նրա անդամներին»։
Սակայն ԵԽԽՎ սոցիալիստների խմբի ղեկավար Միշել Նիկոլետին այսօր ասել է, որ բյուրոյի որոշումը հստակ է ու «ուղերձ բոլոր նրանց, ովքեր փորձում են շահարկել մեր հաստատությունն» ու խնդել է Ագրամունտին «վերանայել իր դիրքորոշումը»։
Հիշեցնենք, որ նախապես պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Ագրամունտն այսօր բյուրոյի նիստում հրաժարական է տալու, սակայն չէր ներկայացել նիստին ու չէր ներկայացրել նաև հրաժարականի դիմում, որից հետո բյուրոն որոշում էր կայացրել ու անվստահություն հայտնել Ագրամունտին։
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Ֆարմանյան. Պեդրո Ագրամունտը ընտրեց մինչև վերջ իրեն խայտառակելու տարբերակը
- ԵԽԽՎ-ն անվստահություն հայտնեց Ագրամունտին
- Ագրամունտն անհետացել է հրաժարական չտալու համար
- Պեդրո Ագրամունտին թույլ չտրվեց նախագահել Իսպանիայի թագավորի ելույթի ժամանակ
- Ուրբաթ օրը պարզ կդառնա՝ կհեռանա ՞ Ագրամունտը ԵԽԽՎ նախագահությունից, թե՞ ոչ
- ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը համաձայնել է մասնակցել իր վերաբերյալ քննարկմանը
- ԵԽԽՎ նախագահ Ագրամոնտը հեռացվեց դահլիճից
- Ագրամունտը Յագլանդին «իր տեղն» է ցույց տալիս
- ԵԽ գլխավոր քարտուղարը Ագրամունտին կոչ է անում անհապաղ ստեղծել պատգամավորների կոռուպցիայի հետաքննության մարմին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին