
Արթուր Ալեքսանյանը կմասնակցի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը. ՀԱՕԿ
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի (98 կգ) մասնակցությունը հաստատվել է: Այս մասին այսօր ՀԱՕԿ լրատվականին հայտնել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:
Ալեքսանյանը մարզումների ընթացքում վնասել էր ծունկը, այդ պատճառով մինչև այսօր նրա մասնակցությունը հարցականի տակ էր և ժամեր առաջ ՀԱՕԿ-ի տարածած հաղորդագրության մեջ, որում նշված էին մարզիկների անունները, ում հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը թիմի կազմում ընդգրկել էր, Ալեքսանյանի անունը չկար։
Այժմ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մարզվում է բելառուսական Ստայկիում: Մեր թիմը մրցավայր կմեկնի մայիսի 4-ին:
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կայանալու մայիսի 2-7-ը: Հունահռոմեական ոճի ըմբիշները մրցելու են մայիսի 5-7-ը:
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Ալեքսանյանի մասնակցության վերաբերյալ հստակեցում չկա
- Հունահռոմեական ոճի ուժեղագույնների շարքում ընդգրկվել է 12 հայազգի ըմբիշ
- Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հնարավոր է չմասնակցի Եվրոպայի առաջնությանը
- Ազատ ոճի ըմբիշները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը
- Երիտասարդ ըմբիշները Յակուտսկում 3 մեդալ նվաճեցին
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան