Արմեն Մկրտչյան. Տղաներին ասել եմ` պետք է պայքարեն մինչեւ վերջին վայրկյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանի համար Եվրոպայի առաջնությունն առաջին լուրջ մրցաշարն է նոր պաշտոնում: ՀԱԿՕ-ը գրում է՝ մարզիչը լավատես է, բայց նաև լարված: Նրա խոսքով ըմբիշներից յուրաքանչյուրը պատրաստ է իր չափով։
«Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են մեր առաջին համարները: Թիմը պատրաստ է, սակայն ամեն ինչ ցույց կտա գորգը: Աշխատել ենք բոլոր թույլ կողմերի վրա, շտկել նախորդ մրցաշարի սխալները:
Մինչև Եվրոպայի առաջնությունն անցկացրել ենք երեք հավաք: Այս անգամ ավելի շատ ուշադրություն ենք դարձրել տեխնիկային, արագությանը, գոտեմարտերի հստակությանը: Վերջին մի քանի օրերին տղաները կարգավորում են իրենց քաշը:
Ըմբիշների հետ փորձել ենք աշխատել նաև մրցագորգում հոգեբանական պատրաստվածության վրա: Նրանք միավորը հեշտ չեն վաստակում, նաև չի կարելի հեշտությամբ կորցնել ու հանձնվել: Պետք է պայքարեն մինչև վերջին վայրկյանը:
Ես լավ եմ տրամադրված, բայց որոշակի լարվածություն, իհարկե, կա»,-ասել է Արմեն Մկրտչյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Ալեքսանյանի անունը չկա Եվրոպայի առաջնության մասնակիցների թվում
- Արթուր Ալեքսանյանի մասնակցության վերաբերյալ հստակեցում չկա
- Ազատ ոճի ըմբիշները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը