Հանձնաժողովներից ստացած տվյալների վերաբերյալ անգամ դիմող կողմը կասկած չհարուցեց. ԿԸՀ քարտուղար
Սահմանադրական դատարանում ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությանն իր եզրափակիչ ելույթում ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հայտարարեց, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներից ստացած տվյալները քվեարկության վերաբերյալ հավաստի են:
«Դրանք հատ առ հատ մուտքագրվել են: Ընդհանուր առմամբ, հաշվարկվել է 250 հազար տվյալ, որոնց ճշտության վերաբերյալ անգամ դիմող կողմը կասկած չհարուցեց այստեղ: Ընդունեց, որ դրանք համապատասխանում են հանձնաժողովների կողմից կազմված արձանագրություններին»,-ասաց նա:
ԿԸՀ քարտուղարը նշեց, որ ընտրական համակարգի նկատմամբ վստահության բարձրացման կարևորագույն գիտակցումը պետք է ունենան ինչպես իշխանություն հանդիսացող, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական ուժերը:
«Առանց քաղաքական դերակատարների կողմից ընտրական համակարգի նկատմամբ ադեկվատ վերաբերմունքի չենք ունենա ավելի լավ ժողովրդավարություն, առանց գիտակցման, որ ընտրական համակարգը բոլորի կողմից ունի հոգածության կարիք, չենք ունենա վստահության ավելի մեծ պաշար: Միայն պետության, պետական մարմինների, պաշտոնատար անձանց կողմից ներդրված ջանքերը բավարար չեն: Պետք է տարբերակել ընտրական կեղծիք հասկացությունը ընտրական գործընթացում տեղ գտած թերություններ հասկացությունից»,- ասաց Ա.Սմբատյանը:
Նրա խոսքով, ընտրական գործընթացներում փոփոխություններն ու առաջընթացը չտեսնելու կամ այդ մասին լռելու պրակտիկան վնասում է բոլոր քաղաքական ուժերին, ժողովրդավարության արժեքներին, հասարակական ճշմարտությանը, պետությանն ու պետության ապագային:
Եզրափակիչ ելույթով հանդես եկավ նաև դիմող կողմի փաստաբան Վահե Գրիգորյանը:
«Միակուսակցական ամբողջատիրության դիակը վաղուց բախում է այս դատարանի դռները, կամ դուք նրան ցույց եք տալու իր տեղը, կամ դուք սպասելու եք, որ նա վերակենդանացած ձեզ ցույց տա այդ տեղը:
Եթե նույնիսկ այս դատարանը չի կարողանա բավարարել դիմումն ամբողջությամբ, առնվազն պարտավոր է համարժեքորեն արձագանքել Հայաստանի Հանրապետությունում այս պահին տիրող սահմանադրական ճգնաժամին»,- իր ելույթում ասաց նա:
Վ. Գրիգորյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Կոնգրես-ՀԺԿ դաշինքը բարձր դատարանին չներկայացրեց հաստատված որևէ ապացույց. Տիգրան Մուկուչյան
- Լևոն Զուրաբյան. Չեմ կարծում, որ այսօր ճշմարտությունը կհաղթանակի
- Ընտրությունների նկատմամբ հավատի վերականգնման առումով պետք է ազնիվ ներկայացվի արվածը. Տ. Մուկուչյան
- ՍԴ-ն մերժեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի միջնորդությունները
- Ինչպիսին պետք է լինի առավել վստահելի ընտրությունների արդյունքներ ապահովող ԸՕ-ն ըստ Լևոն Զուրաբյանի
- «Ի՞նչ եք կարծում՝ քաղաքական ուժերը, քաղաքացիները պետք է զուգահեռ ստեղծեն դատախազություն, ոստիկանություն». Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննություն
- Ակնհայտորեն, իմ մատներից նա կոմպլեքսավորվում է. Լևոն Զուրաբյան
- «Ես ստիպված եմ ընդհատել նիստը և քննարկել ձեր վարքագիծը». ՍԴ նախագահ
- Տ. Մուկուչյանը՝ ՍԱՍ-ի ժողովի մասին
- «Ինձ կյանքում ամենաքիչը պետք է ձեր շնորհակալությունը». Լ. Զուրաբյանը՝ ԿԸՀ նախագահին
- «Պատասխանող կողմը հարկադրված է հերքելու հնարածին, ցածրորակ դատողություններ». Կոնգրես-ՀԺԿ դիմումի քննություն
- Փորձ է արվել Կոնգրես-ՀԺԿ-ի կողմից ՍԴ ներկայացնել իբրև ընտրական իրավախախտումների ուռճացված պատկեր. Կարեն Բիշարյան
- ԿԸՀ-ն խնդրում է ՍԴ-ին Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը մերժել
- Սին, հորինյալ, երևակայական դատողություններ են. Տ. Մուկուչյանը՝ ընտրություններին մասնակցության թվի ուռճացման մասին
- Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը զուրկ է իրավական հիմնավորումներից. Տիգրան Մուկուչյան
- Կոնգրես-ՀԺԿ դաշինքն ընտրախախտումների վերաբերյալ չի հայտնել դատախազությանը՝ անվստահության պատճառով. Զուրաբյան
- ՍԴ-ում շարունակվելու է ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը
- Քաղաքացին ի՞նչ տրանսպորտային միջոցով է տեղաշարժվել. Տ.Մուկուչյանի հարցը՝ Կոնգրես-ՀԺԿ-ի ներկայացուցչին
- ՍԴ-ում. «Դուք պետք է դատարանին ապացուցեք ձեր ճշմարտությունը, ոչ թե իրար»
- «Միամիտ չենք». Լևոն Զուրաբյանը՝ ՍԴ-ից ակնկալիքների մասին
- ՍԴ-ում Կոնգրես-ՀԺԿ-ի փաստաբանը ներկայացրեց ընտրողների կամքի ազատ ձևավորման նկատմամբ կիրառված ազդեցության միջոցները
- ՍԴ-ում ընթանում է ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան