Երևանցին կարող է սկիզբ դնել քաղաքի արդյունավետ կառավարման. Դավիթ Խաժակյան
Մայիսի 14-ին ընտրատեղամասեր գնալով՝ երևանցին հնարավորություն ունի մայրաքաղաքի կլանային իշխանությունը փոխարինել ժողովրդի իշխանությամբ։ Դավթաշեն վարչական շրջանում այսօր կայացած նախընտրական քարոզարշավի ժամանակ այս մասին ասաց «Ելք» դաշինքից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը։
«Երևանցին հնարավորություն ունի կոռումպացված իշխանությունը փոխարինել հաշվետու և արդյունավետ իշխանությամբ։ Վստահ քվեարկեք «Ելք»-ի օգտին, մի հուսահատվեք, որովհետև ելք կա»,- ասաց նա՝ հորդորելով ողջունել իրենց հետևող և իրենց օգտին քվեարկել պատրաստվող քաղաքացիներին։
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ԱԺ ընտրությունների ժամանակ Դավթաշեն վարչական շրջանում «Ելք»-ը ձայների հաշվարկով զբաղեցրել է 2-րդ տեղը։
Նա հույս հայտնեց, որ մայիսի 14-ին երևանցին ճիշտ ընտրությամբ մեկ անգամ ևս կապահովի իր իսկ հաղթանակը։
«Ելք» դաշինքի ավագանու թեկնածու Դավիթ Խաժակյանն էլ իր հերթին նկատեց, որ մայիսի 14-ին երևանցին կարող է սկիզբ դնել նոր գործընթացի, նոր քաղաքաշինության և նոր ու արդյունավետ կառավարման։
Հարակից հրապարակումներ`
- Երևանցին պետք է ընտրություն կատարի «Ելք»-ի և ՀՀԿ-ի միջև. Վիկտոր Ենգիբարյան
- «Ելք»-ի գրանցած հաջողությունը տեղից շարժեց դրական փոփոխությունների անիվը. Նիկոլ Փաշինյան
- Երևանը համակած հուսահատության գազելներից և մահվան վերելակներից ելք կա. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան