Լևոն Զուրաբյան. Չեմ կարծում, որ այսօր ճշմարտությունը կհաղթանակի
«Սահմանադրական դատարանում մեր դիմումի քննարկումը շատ կարևոր արդյունքներ է տվել»,-ՍԴ-ում ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննության եզրափակիչ ելույթում ասաց դաշինքի անդամ, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով, դատական քննության ընթացքում ապացուցվել է ՀՀԿ-ի կողմից պետական իշխանության լծակների և վարչական ռեսուրսի ապօրինի օգտագործումը, որը կրել է համակարգային, կազմակերպված բնույթ, էապես ազդել է ընտրությունների արդյունքների վրա։
«Ապացուցվեց նաև, որ ԿԸՀ-ն և իրավապահ համակարգը պարտակել են այդ հանցագործությունը: Ապացուցված է ընտրակաշառքի բաժանման նկատմամբ ԿԸՀ-ի և իրավապահ համակարգի վերևից հրահանգավորված հանդուրժողականությունը, իրավապահ համակարգի հանցավոր անգործությունը, պարտակումը: Ապացուցված են քվեարկության գաղտնիության բազմաթիվ խախտումներ, ապացուցված է, որ ոչ ԿԸՀ-ն, ոչ Սահմանադրական դատարանը չուզեցին այդ ապացույցները քննել: Վստահ եմ, որ ՍԴ չի բավարարի մեր հայցը: Խնդիրը սակայն չի լինելու ապացույցների անբավարարության մեջ: Ձեզ չի էլ հետաքրքրում ճշմարտության փնտրտուքը, քանի որ դուք այն գիտեք»,-հայտարարեց Զուրաբյանը։
Նաև ասաց, որ Հայաստանում այսօր ժողովուրդը ահաբեկչված, վախեցած հեռանկարներին չվստահող է, որովհետև ժողովուրդն ընտրություններին չի վստահում:
«Այս փակուղուց պետք է ելքեր փնտրել, իսկ ելքը շատ պարզ է՝ ամեն ինչ անել ճշմարտության հաղթանակի համար: Չեմ կարծում, որ այսօր ճշմարտությունը կհաղթանակի, բայց մի օր դա ազգովի անելու ենք»,- ասաց նա:
Զուրաբյանի այս խոսքերից հետո դահլիճում ծափեր հնչեցին, ինչին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն արձագանքեց. «Թատերական ներկայացման չեք մասնակցում»:
Լևոն Զուրաբյանն էլ ավելացրեց. «Այս ֆարսին մասնակցելու որևէ ցանկություն չունեմ»:
Հարակից հրապարակումներ`
- Ընտրությունների նկատմամբ հավատի վերականգնման առումով պետք է ազնիվ ներկայացվի արվածը. Տ. Մուկուչյան
- ՍԴ-ն մերժեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի միջնորդությունները
- Ինչպիսին պետք է լինի առավել վստահելի ընտրությունների արդյունքներ ապահովող ԸՕ-ն ըստ Լևոն Զուրաբյանի
- Ակնհայտորեն, իմ մատներից նա կոմպլեքսավորվում է. Լևոն Զուրաբյան
- «Ես ստիպված եմ ընդհատել նիստը և քննարկել ձեր վարքագիծը». ՍԴ նախագահ
- Տ. Մուկուչյանը՝ ՍԱՍ-ի ժողովի մասին
- «Ինձ կյանքում ամենաքիչը պետք է ձեր շնորհակալությունը». Լ. Զուրաբյանը՝ ԿԸՀ նախագահին
- «Պատասխանող կողմը հարկադրված է հերքելու հնարածին, ցածրորակ դատողություններ». Կոնգրես-ՀԺԿ դիմումի քննություն
- Փորձ է արվել Կոնգրես-ՀԺԿ-ի կողմից ՍԴ ներկայացնել իբրև ընտրական իրավախախտումների ուռճացված պատկեր. Կարեն Բիշարյան
- ԿԸՀ-ն խնդրում է ՍԴ-ին Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը մերժել
- Մի նոր երևույթ է ի հայտ եկել՝ դիմումաստեղծ ինդուստրիա. ԿԸՀ նախագահ
- Սին, հորինյալ, երևակայական դատողություններ են. Տ. Մուկուչյանը՝ ընտրություններին մասնակցության թվի ուռճացման մասին
- Քվեաթերթիկի դուրս հանումը չի կարող որակվել քվեարկության գաղտնիության խախտում. ԿԸՀ նախագահ
- ԿԸՀ նախագահը վստահ է՝ ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
- Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը զուրկ է իրավական հիմնավորումներից. Տիգրան Մուկուչյան
- Կոնգրես-ՀԺԿ դաշինքն ընտրախախտումների վերաբերյալ չի հայտնել դատախազությանը՝ անվստահության պատճառով. Զուրաբյան
- ՍԴ-ում շարունակվելու է ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը
- Քաղաքացին ի՞նչ տրանսպորտային միջոցով է տեղաշարժվել. Տ.Մուկուչյանի հարցը՝ Կոնգրես-ՀԺԿ-ի ներկայացուցչին
- ՍԴ-ում. «Դուք պետք է դատարանին ապացուցեք ձեր ճշմարտությունը, ոչ թե իրար»
- «Միամիտ չենք». Լևոն Զուրաբյանը՝ ՍԴ-ից ակնկալիքների մասին
- ՍԴ-ում Կոնգրես-ՀԺԿ-ի փաստաբանը ներկայացրեց ընտրողների կամքի ազատ ձևավորման նկատմամբ կիրառված ազդեցության միջոցները
- ՍԴ-ում ընթանում է ԱԺ ընտրությունները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում