Մասրիկում 50 ՄՎտ հզորությամբ արևային կայանի կառուցման մրցույթ է հայտարարվել
Այսօր մրցույթ է հայտարարվել Մասրիկում 50 ՄՎտ հզորությամբ արևային կայանի կառուցման համար, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ մրցույթը միջազգային է, որի նախաորակավորման փաթեթը տեղադրված կլինի նախարարության կայք էջում երկու լեզվով` հայերենով անգլերենով:
«Մրցույթի նպատակն է ընտրել ներդրողների: Դրանց ընտրության համար սահմանված են չափանիշներ, մասնավորապես, համապատասխան փորձ ունենալ, այդ ընկերությունը պետք է առանվազն 100 ՄՎտ հզորթյամբ կայաններ կառուցած լինի, որից մեկը եղած լինի 50 ՄՎտ, անհրաժեշտ է, որ տվյալ ընկերությունը համապատասխանի սահմանված ֆիանանսական ցուցանիշներին և այլն: Այս ամենի նպատակը մեկն է, որպեսզի կարողանանք պրոֆեսիոնալ, լուրջ կազմակերպություն ներգրավել»,-մանրամասներ ներկայացրեց փոխնախարարը:
Հայկ Հարությունյանը հավելեց, որ մրցույթի ֆինանսական պայմանագրի ավարտը նախատեսված է 2018 թվականի երկրորդ եռամսյակ. «Էներգետիկ համակարգում առաջին անգամ են նման ձևաչափով սակագին սահմանելու: Բավական երկար նախապատասրատական փուլ ենք ենք անցել, հույս ունենք որ վերջին փուլում կունենանք մրցունակ, ցածր սակագին արևային կայանների համար: Այն պետք է ջերմային կայանների համեմատ ավելի ցածր սակագին ունենա»։
Հարակից հրապարակումներ`
- Լեռնամերձցիները կատակով ասում էին՝ որտեղ եք ուզում մեզ գցել. փոխնախարար
- Ատոմային նոր էներգաբլոկի կառուցման համար ներդրողներ չունենք. Հ. Հարությունյան
- Ստեղծվել է հանձնաժողով արևային կայանների կառուցման ծրագրին աջակցելու նպատակով
- Հայաստանում մեկնարկել է մինչև մեկ մեգավատ հզորությամբ երրորդ արևային համակարգային կայանի շինարարությունը
- Մոսեսգեղում գործարկվել է արևային ջրատաքացուցիչ համակարգը
- Արմավիրի Լեռնամերձ գյուղի ընտանիքներին տրամադրվելու է արևային ջրատաքացուցիչների համակարգ
- Հայաստանում արևային վահանակներ կարտադրվեն
- Ավելի քան 4 տասնյակ ընկերություն պատրաստ են մասնակցել արևային կայանի կառուցման մրցույթին
- Ես իմ տան տանիքին տեղադրել եմ արևային պանել, հորդորում եմ բոլորիդ՝ նույնը անել. Հայկ Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին