Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Պերմյակովի գործով տուժողների իրավահաջորդների բողոքը
ՀՀ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Վալերի Պերմյակովի գործով տուժողների իրավահաջորդների բողոքը՝ ոչ նյութական վնասի հատուցման պահանջով: Ավետիսյանների իրավահաջորդները ՌԴ-ից պահանջում էին 450 հազար եվրոյի բարոյական փոխհատուցում:
«Մենք քաղհայց էինք ներկայացրել ընդդեմ Ռուսաստանի Դաշնության: Հայաստանի առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները հրաժարվել էինք այդ հայցը քննարկել: Մենք Վճռաբեկ բողոք էինք ներկայացրել: Ըստ էության, Վճռաբեկ դատարանն էլ վարույթ չընդունելով՝ փաստել է, որ Հայաստանում տուժող կողմը հնարավորություն չունի կյանքի իրավունքի խախտման հիմքով նյութական վնասի փոխհատուցում պահանջել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը:
Նա նշեց, որ բարձրացնելու են սահմանադրականության հարց, նաև քննարկվում է ՌԴ-ում հայց ներկայացնելու, Եվրոպական դատարան դիմելու հարցերը:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարի 12-ին Պերմյակովը մտել էր Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի տներից մեկը և դաժանաբար սպանել Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքին: 2016թ. օգոստոսի 23-ի դատավճով Պերմյակովը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով՝ առանձին դաժանությամբ, ավազակությամբ զուգորդված երկու կամ ավելի անձանց սպանություն, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ, ու դատապարտվել ցմահ ազատազրկման:
Հարակից հրապարակումներ`
- Վերաքննիչ դատարանը մերժել է Պերմյակովի գործով տուժողների բոլոր բողոքները
- Պերմյակովին իրավապահ մարմիններին հանձնելու պահանջով ակցիայի մասնակիցները արդարացվել են
- Փաստաբանը բողոքարկել է Պերմյակովի դատավճիռը
- Որտե՞ղ է պատիժը կրելու Պերմյակովը. Հարց՝ գլխավոր դատախազի թեկնածուին
- Պերմյակովի պատիժը կրելու հարցը պետք է լուծվի կողմերի միջև պայմանագրերի հիման վրա. ԱՆ
- Պերմյակովի գործով ՌԴ-ն պատասխանատու է դատական ակտ կայացրած երկրի առջև. Փաստաբան
- Պատասխանատվության չենթարկվեցին այն առողջ մարդիկ, ովքեր հիվանդ մարդու ձեռքը զենք էին տվել. Պերմյակովի գործ
- Պերմյակովը հնարավոր է փոխանցվի Ռուսաստանի իրավապահներին. «Interfax»
- Դատարանը շրջանցեց Պերմյակովի պատժի կրման վայրի մասին հատվածը
- Վալերի Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման
- Առողջ եմ. Վալերի Պերմյակով
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան