Քաղաքական 19:46 28/04/2017 Հայաստան

21-րդ դարում հիմնական շեշտը պետք է դրվի ուժի գործադրման կամ դրա սպառնալիքի բացառման վրա. պաշտպանության նախարար

Մոսկվայում ավարտվել է Միջազգային անվտանգության հարցերով 6-րդ համաժողովը, որին մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ համաժողովի փակման օրը նախարար Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է առկա հակամարտությունների կարգավորման նոր մոտեցումների անհրաժեշտությանը։

«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի դաշնության պաշտպանության նախարարությանը, անձամբ նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուին՝ հրավերի և այս համաժողովի հրաշալի կազմակերպման համար։

Երկխոսությունը, պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցությունը հենց այն մեխանիզմն է, որի միջոցով պետք է իրագործվի սրացումների և սադրանքների զսպումը այն ժամանակ, երբ արտաքին քաղաքական գերատեսչություններն ու պետությունների ղեկավարները բանակցություններ են վարում՝ փնտրելով փոխզիջումներ հիմնախնդիրների էության շուրջ։

Այսօր գոյություն ունեցող հակամարտությունների բացարձակ մեծամասնությունն անհնար է լուծել զենքի միջոցով։

Իհարկե՝ սրացումների միջոցով կարելի է խթանել բանակցային գործընթացները, բայց նման խթանների հետևանքները բարդ կանխատեսելի են, կամ՝ ընդհանրապես անկանխատեսելի։

Ռազմական գործողությունները, ցանկացած պարագայում, ավարտվում են խաղաղ բանակցություններով, փոխզիջումներով, կրակի դադարեցման համաձայնագրերով։ Արդյունքում ստացվում է, որ իրավամբ՝ առաջընթացով և մարդկության բեկումնային գիտական հաղթանակներով նշանավորված 21-րդ դարի պատերազմների և դաժանությունների ամբողջ սարսափը ծառայում է կողմերի բանակցային դիրքորոշումների մեղմացմանը, այսինքն մեզ, որոշումների կայացման համար պատասխանատուներիս, դարձնում է առավել համարժեք և սթափ դատող։

Ուժի գործադրումը չի կարող հակամարտությունների կարգավորման ուղի լինել. չափազանց մեծ է գինը, չափազանց մեծ ռեսուրսներ են այնուհետև պահանջվելու վերականգնման համար, չափազանց շատ մարդկային ճակատագրեր են պատմության գերության մեջ հայտնվում։

Ավելին. ինքնին ռազմական գործողությունների վարման ձևը, դրանց ազդեցությունը խաղաղ բնակչության, հասարակ քաղաքացիների վրա, խորը հակասության մեջ է գտնվում միջազգային մարդասիրական իրավունքի և սոցիալական զարգացման հետ։

21-րդ դարում հիմնական շեշտը պետք է դրվի ուժի գործադրման կամ դրա սպառնալիքի բացառման վրա։ Այդ ուղղությամբ պետք է կենտրոնացած լինեն միջազգային հանրության ջանքերը։

Ցավոք, պատերազմն առավել հաճախ է սկսում դիտարկվել կլաուսվիցյան բանաձևով՝ որպես «քաղաքականության գործիքներից մեկը, դրա բնական շարունակությունը»։ Կարծում եմ, պատերազմը, դրա հետևանքներն ու գինը հասկացող և ճանաչող զինվորականները պետք է վերադարձնեն գիտակցումը, որ պատերազմը չի կարող որևէ բանի տրամաբանական շարունակությունը լինել։

Պատմությունը մարդկությանը տրված է արարելու, զարգանալու համար, այլ ոչ թե պատերազմի և հակադրությունների։

Տպավորություն է ստեղծվում, որ մեր օրերում զինված հակամարտությունը կյանքի կանոն է՝ խաղաղության կարճատև և անբնական ընդմիջումներով։

Այս օրերին մենք շատ էինք խոսում և շարունակում ենք խոսել տարածաշրջանների մասին։ Բայց հենց «տարածաշրջան» հասկացության խորը ձևափոխումն է ժամանակակից անվտանգության հիմնական խնդիրը։

Այն աշխարհագրական ձևավորումը, որը երեկ, աքսիոմատիկ կերպով, ընկալվում էր որպես «տարածաշրջան», այսօր մի ամբողջ շարք այլ, նոր, մինչ այդ անհայտ «տարածաշրջանների» մաս է հանդիսանում։

Տեղի է ունենում գլոբալացում ոչ պետական դերակատարների, որոնք ինքնուրույն սկսում են աշխարհի քարտեզի վրա նոր տարածաշրջաններ ձևավորել, ահաբեկչական խմբերի ու դրանց ուժի կենտրոնների տարածաշրջաններ։ Տարածաշրջաններ, որոնք առավել հասանելի են ԻԼԻՊ-ի շարքերի հավաքագրման համար, ատելության քարոզի առավել հեշտ տարածման տարածաշրջաններ։

Լեզվական, էթնիկ, կրոնական, գաղափարական տարածաշրջաններ, շատ դեպքերում՝ տարածվող սեփական քաղաքական քարտեզների սահմաններից դուրս։

Աղքատության տարածաշրջաններ՝ ընդդեմ բարեկեցության տարածաշրջանների, տարածաշրջաններ, որտեղից փաստակականների հոսք կա, և տարածաշրջաններ, ուր նրանք գնում են ապրելու։ Տարածաշրջաններ, որտեղ զարգացման ծրագրեր են պետք, որտեղ երբեմն նույնիսկ սովորական խմելու ջուրը չի բավականացնում, և տարածաշրջաններ, որոնք պայքարում են օտարերկրյա ներդրումների առավել մեծ ծավալի համար։

Պատերազմի տարածաշրջաններ, և խաղաղության տարածաշրջաններ, տարածաշրջաններ, որտեղ երիտասարդությունը երազում է կրթական հաստատությունների լավագույն տասնյակի մասին, և տարածաշրջաններ, որտեղ համընդհանուր անգրագիտություն է տիրում։

Տարածաշրջաններ, որտեղ զենքը, թմրամիջոցները, մարդկանց շահագործումը ուժեղ են պետական սահմաններից և մաքսատներից, և տարածաշրջաններ, որտեղ այդ խնդիրները հեռավոր և իրականության հետ կապ չունեցող թրիլլերների սցենարներ են թվում։

Խոսքի և մտքի ազատության տարածաշրջաններ, և տարածաշրջաններ, որտեղ ժողովուրդը կարող է իշխանությունից մահապատժի վերականգնում պահանջել։

Որքան էլ տարբեր լինեն տարածաշրջանների այս դասակարգումները, ճշմարտությունը շատ պարզ է. անվտանգությունը կախված է տարածաշրջայնացման միտումների լիարժեք ընկալումից և վերահսկողության համակարգի ձևավորման ընթացքում տեղական առանձնահատկությունների հետ հաշվի նստելուց։

Չկա մեկ բաղադրատոմս բոլորի համար։ Բայց կա ակնհայտ իրականություն. միայն ընտրողականության, երկակի ստանդարտների ցանկացած դրսևորման բացառման, սեփական անվտանգությունը ուրիշների տառապանքների վրա կառուցելուց հրաժարվելու շարունակական և անբաժան մոտեցման, սկզբունքների գերակայության հիման վրա կարելի է հասնել երկարատև և հաստատուն արդյունքների։

Մեր օրերում բաժանումը տարածաշրջանների սկսել է հիմնվել շատ կոնկրետ առաջադրված խնդրի վրա։

Կյանքը մեզ հեռացնում է աշխարհագրական տարածաշրջայնացումից, իսկ մենք անընդհատ փորձում ենք վերադառնալ դրան։ Այդպես մեզ ավելի հարմարավետ, բնական է թվում։ 21-րդ դարի տարածաշրջայնացումը տարածաշրջայնացում է՝ առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների հենքի վրա, կարելի է ասել՝ դա նպատակային տարածաշրջայնացում է։ Այսինքն՝ միևնույն երկիրը միաժամանակ կարող է գտնվել տարբեր, որոշ դեպքերում՝՝ անհամադրելի թվացող տարածաշրջաններում՝՝ կախված առաջադրված խնդիրներից։

Այդ համատեքստում պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցությունն առավել կարևորված է դառնում։ Պահանջվում է

-ավելի շատ տեղեկատվության փոխանակում

-հաղորդակցության ուղիղ գծերի առկայություն

-խոստումը պահելու ունակություն՝ որպես փոխվստահության ձևավորում

-փոխըմբռնման մակարդակ. պարբերական փոխանակումներ, վերապատրաստումներ, ռազմական ներկայացուցիչների փոխգործակցություն

-միջազգային մարդասիրական նորմերի և կանոնների կոշտ պահպանում։

-և ամենակարևորը՝ հարգանք գործընկերների հանդեպ։ Որքան խոշոր է գործընկերը, այնքան շատ բան է կախված նրա քայլերից, գործողություններից, քաղաքականությունից, այնքան խորը պետք է լինի բառերի սրությամբ և այսրոպեական հաշվարկներով միմյանց հաղթելու փորձերի անթույլատրելիության գիտակցումը։ Որքան մեծ է միջազգային և տարածաշրջանային մաշտաբի խաղացողը, այնքան հստակ պետք է հաշվարկված լինեն հակադրություն առաջացնող նրա ցանկացած գործողության հետևանքները։

Գիտակցումը, որ մենք փոխգործակցում ենք ոչ թե այս օրվա, այլ երկարաժամկետ հեռանկարի համար՝ արդյունավետ միջազգային երկխոսության հիմքերի հիմքն է։ Իսկ գոյություն ունեցող մարտահրավերներն ու սպառնալիքներն ընդամենը թելադրում են դա։

Թվարկվածը փոփոխվող անվտանգային միջավայրում և տարածաշրջանային դինամիկ ձևափոխումներում ռազմական համագործակցության ոչ ամբողջական ցանկն է։

Միևնույն ժամանակ՝ բռնության և վրեժի պարույրը, գոյություն ունեցող խնդիրները մեկ հարվածով լուծելու փորձերը մեզ դեպի անկում են տանում, օրեցոր դեպի քաոս մղելով մեր տարածաշրջանները։

Ինչպես ակնհայտ դարձավ նույն՝ Մերձավոր Արևելքի օրինակով, ընդամենը օրեր են պետք՝ կայուն թվացող տարածաշրջանները մարտադաշտի, մահվան, աղքատության տարածքների վերածելու, փախստականների ալիք ձևավերելու և բռնությունը լեգիտիմացնելու համար։

Եվ դեռ բոլորովին էլ պարզ չէ, թե ինչպես պետք է մենք տանենք սխալներն ուղղելու աշխատանքը, որն այդ տարածաշրջանի ժողովուրդներին թույլ կտա խաղաղ կյանքի վերադառնալ։

Գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիր, պորտուգալացի մեծագույն գրող Ժոզե Սարամագոյի «Կուրություն» վեպում նկարագրվում է դինամիկ կերպով փոփոխվող սոցիալական իրականության պայմաններում սոցիալական անպատասխանատվության և եսակենտրոնության պարույրի ոլորման ֆենոմենը։ Տպավորություն ունեմ, որ մենք բոլորս՝ որպես պետություններ, ժողովուրդներ, որպես անհատներ, որոնք պատասխանատու են որոշումների կայացման համար, դանդաղ, բայց հաստատուն կերպով ընթանում ենք ներքև՝ անվտանգության համակարգերի դեգրադացման սարամագովյան պարույրով։

Մենք պատասխանատվության սլաքները մեզանից՝ որոշումներ կայացնող մարդկանցից, տեղափոխել ենք մեր ունեցած զինատեսակների վրա։

«Կարելի է-չի կարելի»-ն՝ կայացված անվտանգային որոշումների պարադիգմայում առավել հաճախ փոխարինվում են «կարող եմ-չեմ կարող» հասկացությամբ, «ունեմ, թե՞ ոչ համապատասխան տեխնիկական միջոցներ ու հնարավորություններ» հարցադրմամբ։

Որքան մենք հեռանում ենք 20-րդ դարի երկու տոտալ համաշխարհային պատերազմների ժամանակաշրջանի ավարտի պատմական պահից, այնքան բթանում է սկզբունքների և արժեքների, այլ ոչ թե պետությունների ռազմական պոտենցիալների վրա հիմնված սոցիալական պատասխանատվության մեր ընկալումը։

Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով հյուրընկալ տանտերերին՝ համաժողովի հրաշալի կազմակերպման համար, ուզում եմ հույս հայտնել, որ այսպիսի քննարկումները, հանդիպումներն ու բանավեճերը խաղաղության պահպանման և անվտանգության համար չափազանց կարևոր՝ փոխադարձ վստահության ձևավորման, ըմբռնման և հարգանքի կարևորագույն գործոն են հանդիսանում։ Շնորհակալություն»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:21
«Քրիստինան ճանապարհն ընտրեց առանց ինձ». դերասան Եվգենի Պրոնինին լքել է հայ կինը
Ռուս ճանաչված դերասան 44-ամյա Եվգենի Պրոնինը սոցիալական ցանցում հայտնել է կնոջից՝ Քրիստինա Առուստամովայից բաժանվելու մասին։ Զույգը միասին է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Մաhաgել է քանդակագործ, վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը
Մահացել է քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը: Նկարիչների միությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
16:27
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին
ՎՏԲ-Հայաստան  Բանկի աջակցությամբ կայացավ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լևոն Մալխասյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգ։ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Տոնական օրերին ինչպես աջակցել դեմենցիա ունեցողներին
Դեմենցիա ունեցողները շատ զգայուն են առօրյա փոփոխությունների հանդեպ: Տոնական օրերին շատ կարևոր է նրանց աջակցելը, քանի որ առօրյան փոխվում է`...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում Ամանորին նվիրում են ավելի թանկ նվերներ, քան մյուս երկրներում. Wildberries-ի ուսումնասիրությունը
Հայաստանում Ամանորին ավելի թանկ նվերներ են պատվիրում, քան այլ երկրներում, որտեղ ներկայացված է Wildberries-ը։ Նման եզրահանգման է եկել...
Աղբյուր` Panorama.am
16:01
Էրդողան. Սիրիայում ահաբեկիչները կա՛մ վայր կդնեն զենքերը, կա՛մ կթաղվեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է վերջ դնել Սիրիայում ահաբեկչական անջատողական կազմակերպությունների...
Աղբյուր` Panorama.am
15:55
Քովիդ թեսթս կրկին դրական է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի քովիդ թեսթը կրկին դրական է։ «Քովիդ թեսթս կրկին դրական է: Մինչև առողջանալս կաշխատեմ որոշակի...
Աղբյուր` Panorama.am
15:44
Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է հայտարարված
Դեկտեմբերի 25-ին Բաքու-Գրոզնի չվերթ իրականացնող Embraer 190 մարդատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է...
Աղբյուր` Panorama.am
15:42
Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին
Կոնվերս Բանկն ամփոփել է Visa քարտապանների համար արշավի արդյունքները. Card2Card փոխանցումների ծավալով 1-5 հորիզոնականները զբաղեցրած հաճախորդներին...
Աղբյուր` Panorama.am
15:36
Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին լիաֆորմատ է լինելու. Պեսկով
Նիկոլ Փաշինյանը տեսակապով լիարժեքորեն կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին, թեև անձամբ չի ներկայանա՝ կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Արթուր Սոքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց. Փաստաբան
Արթուր Սոքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:23
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի...
Աղբյուր` Panorama.am
15:17
Դաշնակցային պարտավորությունները սկսեցին չաշխատել, ստատուս-քվոն փոխվեց. Կոնջորյանը՝ Արցախի հարցում դիրքորոշումները փոխելու մասին
«Ամեն ինչ տեղի է ունեցել հրապարակային։ Երբ որ պատերազմից հետո մենք ունեինք նոր իրավիճակ, երբ որ գետնի վրա կար նոր ստատուս-քվո, երբ որ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:00
Քաղաքագետ. ՔՊ որոշ պատգամավորների կանխատեսումները ցուրտ ու մութ տարիների մասին արագորեն իրականություն են դառնում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Փաշինյանի Ռուսաստան չմեկնելուն ու դրան հաջորդած Վ. Պուտինի խոսնակի հայտարարությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
14:41
Ռուսաստանի ազգային հավաքականը հնարավոր է ընկերական հանդիպում անցկացնի Հայաստանի ընտրանու հետ
Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը նախատեսում է 2025 թվականի առաջին կեսում մի քանի հանդիպում անցկացնել եվրոպական թիմերի հետ։ Այս մասին Ռիա Նովոստիին...
Աղբյուր` Panorama.am
14:37
Անդրեի կինն առաջին անգամ երեխայի հետ լուսանկար է հրապարակել
Երգիչ Անդրեի ու նրա կնոջ՝ երգչուհի Անի Օհանյանի ամուսանլուծության մասին լուրերը շարունակում են ակտիվ տարածել։ Բաժանության լուրն անարձագանք են...
Աղբյուր` Panorama.am
14:23
Թուրքիան Հալեպում հյուպատոսություն կբացի
Թուրքիան շուտով հյուպատոսություն կբացի Հալեպում։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։ «Մենք վերաբացել...
Աղբյուր` Panorama.am
14:13
Կուբանում նավթի արտահոսքի պատճառով երկրամասային արտակարգ դրություն է մտցվել
Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել է, որ երկրամասում արտակարգ դրություն է մտցվել Անապայի ափ նավթամթերքների շարունակական...
Աղբյուր` Panorama.am
13:53
Որոնք են արգանդի արտանկմնա պատճառները. Մանրամասնում է գինեկոլոգը
Արգանդի արտանկման դեպքում արգանդը մասամբ կամ ամբողջությամբ դուրս է գալիս սեռական ուղիների միջոցով:  Մանկաբարձ-գինեկոլոգ Արսեն Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
13:53
Ալիևը չի մասնակցի ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ցավակցություն հայտնել Ակտաուում ադրբեջանական ընկերության...
Աղբյուր` Panorama.am
13:42
Փաշինյանն ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին
Նիկոլ Փաշինյանն ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին։ «Ցավակցում եմ Բաքու-Գրոզնի չվերթի զոհերի ընտանիքներին։ Առօրյա...
Աղբյուր` Panorama.am
13:34
Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ
Քաղաքացիներից ստացված առաջարկների քննարկման արդյունքում մշակվել են մի շարք նախագծեր, որոնք կլավարկեն նրանց կյանքը և կդյուրացնեն...
Աղբյուր` Panorama.am
13:26
Կրեմլում հույս ունեն, որ Փաշինյանը վաղը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին. Պեսկով
Կրեմլն ակնկալում է, որ Փաշինյանը վաղը Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով։ Այս մասին հայտարարել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
13:19
Լրագրողները պետք է մի բան ասելուց առաջ գոնե կարդան, թե վերնագրից հետո ինչ է գրած. Վահե Հովհաննիսյան
«Ես որևէ էմոցիա չունեմ դրա հետ կապված, որովհետև կարծում եմ, որ եթե ոչ հասարակ քաղաքացիները, ապա գոնե լրագրողները պետք է մի բան ասելուց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Ռուսաստանում մեսենջերներով զանգերը կարող են արգելափակվել
ՌԴ Թվային զարգացման նախարարությունը և Ռոսկոմնադզորը քննարկում են մեսենջերներով ձայնային զանգերն արգելելու հնարավորությունը։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
13:14
Օդանավի կործանումից փրկվել է 28 մարդ, նրանցից 2-ը երեխաներ են
«Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի կործանումից փրկվել է 28 մարդ։ Նրանիից երկուսը երեխաներ...
Աղբյուր` Panorama.am
12:56
Ծուղակում ենք. Նազենի Հովհաննիսյան
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Ասես ծուղակում լինենք. նայում ես շուրջբոլորդ, քանդվող բոլոր կառույցներիդ,...
Աղբյուր` Panorama.am
12:39
Ալիևը ՌԴ-ից վերադառնում է Բաքու
Այսօր Սանկտ Պետերբուրգում պետք է մասնակցեր ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Աղբյուր` Panorama.am
12:30
Մյուս տարի պարտքի սպասարկման համար 2.4 մլրդ դոլար կհատկացվի և ավելի ենք դոլարային պարտք վերցնելու. Ֆինանսների նախարար
2025 թվականին մենք մոտավորապես 1.6 մլրդ դոլարի մայր գումարի մարում ունենք, և մոտ 780 մլն դոլարի սպասարկում ունենք»,-ասուլիսում հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:27
Հետաքրքիր կլիներ, եթե պարզվի որ Դաջալն արդեն վաղուց Հայաստանում է. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Քաղաքականության մեջ վերադառնում են կրոնական խորհրդանիշները։ Թրամպը, Էրդողանը, Նաթանյահուն, անգամ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան
12:02 25/12/2024

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}