Թաղամասեր վերակառուցելու հնարավորությունը պետք է տալ մասնավոր ընկերություններին. Տ. Մարգարյան
Բոլորի համար տեսանելի է, որ Երևանի կենտրոն համայնքում շատ անելիք կա, հատկապես բոլորին հուզում է Կենտրոնի բեռնաթափման հարցը,- Կենտրոն համայնքում քարոզարշավի ժամանակ նշեց ՀՀԿ քաղաքապետի թեկնածու, ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Մեր նախընտրական ծրագրում նախատեսել ենք ստորգետնյա ավտոկայանատեղիներ և շրջանցիկ ճանապարհներ կառուցել՝ Իսակով-Լենինգրադյանից դեպի Շենգավիթ, դեպի Մալաթիա, Աջափնյակ վարչական շրջան, որով կկարողանանք բեռնաթափել կենտրոնը»,-նշեց նա։
Տ. Մարգարյանի խոսքով՝ խստացնելու են նաև Փոքր Կենտրոնում կառուցապատման աշխատանքները. «Կենտրոնում կառուցապատման աշխատանքները կլինեն շատ խորն ուսումնասիրելուց հետո, միայն հետո թույլտվություն կլինի: Կլինեն հանրային քննարկումներ՝ քաղաքացիների հետ միասին: Սա մեր զարգացման ծրագրերի մի փոքր հատվածն է միայն»։
Ելույթից հետո լրագրողների հետ զրույցում թաղամասերի վերակառուցելու խնդրին անդրադառնալով, նա նշեց. «Քաղաքապետարանը չպետք է թաղամասը վերակառուցի և քաղաքապետարանին գումար անհրաժեշտ չի, մենք է պետք է հնարավորություն ստեղծենք, մասնավոր ներդնողների միջոցով դա իրականացնեl: Սա խորհրդային տարիները չեն, որ պետությունը թաղամասեր վերակառուցի: Մասնավոր ընկերություններին պետք է բոլոր հնարավորությունները տալ: Մենք ունենք թաղամասեր կառուցած՝ հենց մասնավոր ներդնբողների միջոցով: Դա քաղաքապետարանի միջոցներով չի իրականացվում»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Մայիսի 14-ին վստահության քվե տվեք այն թիմին, որը տեղյակ է ձեր դարդուցավին. Տարոն Մարգարյան
- Տարոն Մարգարյանը շատ լավ իրականացնում է իր պարտականությունները. Արմեն Ամիրյան
- Վստահ եղեք, որ եկող սերունդին ավելի լավ Երևան ենք հանձնելու. Տարոն Մարգարյան
- Տարոն Մարգարյան. Մենք այնքան վերելակի խնդիր չունենք, ինչքան սպասարկման
- Տարոն Մարգարյանը լուրջ փորձություն չի համարում ընդդիմադիր ուժերի հետ Երևանի ավագանիում աշխատելու հեռանկարը
- Տարոն Մարգարյան. Երևանում անելիքները շատ են
- Տարոն Մարգարյանին պատրաստ է ձայն տալ հարցվածների 61.2, Փաշինյանին՝ 11.5, Փոստանջյանին՝ 3.9 տոկոսը. Gallup հարցում