Սամվել Ֆարմանյան. Պեդրո Ագրամունտը ընտրեց մինչև վերջ իրեն խայտառակելու տարբերակը
«Պեդրո Ագրամունտը ընտրեց մինչև վերջ իրեն խայտառակելու տարբերակը՝ այսօր առավոտյան չներկայանալով ԵԽԽՎ բյուրոյի նիստին և չներկայացնելով իր հրաժարականը, ինչպես խոստացել էր»: Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵԽԽՎ-ում հայստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը:
Հայաստանցի պատգամավորի ներկայացմամբ, ստեղծված իրավիճակում, ԵԽԽՎ Բյուրոն ստիպված էր կայացնել նրան դե ֆակտո իմփիչմենթի ենթարկելու ստորացուցիչ և աննախադեպ որոշում: Ֆեյսբուքյան իր էջում նա հրապարակել է բյուրոյի որոշումն ու հետգրությամբ նշել.
«Հ.Գ .1. Ի դեպ, Բյուրոյում այդ որոշմանը կողմ են արտահայտվել բոլոր պատգամավորները՝ քսանյոթ, իսկ ձեռնպահ են քվեարկել երեք պատգամավոր՝ Իսպանիայից և ....... Ադրբեջանից.....
Հ.Գ. 2. Որպես ստեղծված ամոթալի իրավիճակի իրավական հանգուցալուծում՝ հունիսյան նստաշրջանի առաջին իսկ օրը փոփոխության կենթարկվի ԵԽԽՎ կանոնակարգը և կնախատեսվի հատուկ դրույթ՝ Պեդրո Ագրամունտին արդեն դե յուրե հեռացնելու ԵԽԽՎ նախագահի պաշտոնից, եթե, իհարկե, մինչ այդ նա շարունակի հայտնի կենդանու համառությամբ չներկայացնել իր հրաժարականը: Մինչ այդ, մայիսին Պրահայում տեղի կունենա ԵԽԽՎ ԵԺԿ խմբակցության արտահերթ նիստ՝ քննարկելու այս խայտառակագույն ու աննախադեպ իրավիճակը: Իսկ ԵԺԿ-ն հատուկ նիստ կհրավիրի Բրյուսելում՝ քննարկելու Պեդրո Ագրամունտի ամոթալի վարքագիծը»:
Հարակից հրապարակումներ`
- ԵԽԽՎ-ն անվստահություն հայտնեց Ագրամունտին
- Ագրամունտն անհետացել է հրաժարական չտալու համար
- Ստեֆան Շեննախ․Մենք պատրաստ ենք ԵԽԽՎ հրավիրել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչին
- Պեդրո Ագրամունտին թույլ չտրվեց նախագահել Իսպանիայի թագավորի ելույթի ժամանակ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին