Եվրամիությունը հունիսին հերթական գագաթնաժողովը կանցկացնի Brexit-ի շուրջ
Եվրոպական միությունը հանրակցության 27 երկրների ձևաչափով հերթական գագաթնաժողովը կանցկացնի հունիսին: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բրյուսելում լրագրողներին է հայտնել ԵՄ-ի խորհրդի դիվանագիտական աղբյուրը:
Աղբյուրը նշել է, որ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կկայանա ԵՄ-ի 28 երկրների պլանային հունիսյան գագաթնաժողովի շրջանակներում:
Նա նաև հայտնել է, որ Եվրամիության 27 երկրների ղեկավարները մտադիր են մինչև մայիսի 22-ն ավարտել Brexit-ի շուրջ Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններին նախապատրաստվելու գործընթացը:
«Մենք ցանկանում ենք մինչև մայիսի 22-ն ավարտել գործընթացը՝ բոլոր մանրամասներով»,-ասել է նա:
Ապրիլի 29-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովը պետք Է հաստատի ԵՄ-ի բանակցային դիրքորոշման հիմնական դրույթները: Լիսաբոնի պայմանագրի համաձայն, հանրակցության կազմից երկրի դուրս գալու շուրջ բանակցություններին երկու տարի է հատկացվում՝ սկսած դուրս գալու մասին պաշտոնական ծանուցում տալու պահից: Այդ ծանուցումը Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը Եվրոպական խորհրդին հանձնել է մարտի 29-ին։
Հարակից հրապարակումներ`
- Անգելա Մերկել. Brexit-ի հարցում Մեծ Բրիտանիան պետք է ազատվի պատրանքներից
- Եվրախորհրդարանի ղեկավարը հայտարարել է Brexit-ի չեղարկման հնարավորության մասին
- Brexit-ի կողմնակիցները և ընդդիմադիրները դուրս էին եկել բրիտանական քաղաքների փողոցներ
- Քաթարը Բրիտանիային 5 միլիարդ ֆունտ է խոստացել է Brexit-ից հետո
- Լոնդոնը կսկսի Brexit-ը մարտի 29-ին
- Brexit-ից հետո ԵՄ-ի մնացած անդամները «կրկին կսիրահարվեն միմյանց». Յունկեր
- Brexit-ը կարող է գործարկվել մարտի 14-ին. ԶԼՄ-ներ
- Թերեզա Մեյն ուզում է Brexit –ից հետո հրաժարվել ԵՄ-ին 60 միլիարդ եվրո վճարելուց
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան