Հորդանանի արքայադուստրը կուսումնասիրի Գառնի, Գեղարդ հուշարձանների ու դուդուկի պատմությունը
Երևանի բժշկական համալսարանի հրավերով Հայաստանում գտնվող Քաղցկեղի Վերահսկման Միջազգային Միության (UICC) նորընտիր նախագահ, Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդը այցելել է Գառնի, Գեղարդ: Նորին Մեծություն Հորդանանի արքայադուստրը հիացել է հայկական ճարտարապետությամբ: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կայքի հաղորդմամբ, նա հետաքրքրությամբ ունկնդրել է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում հնչող դուդուկի մեղեդին։
Հորդանանի արքայադստերն ուղեկցել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Լրագրողների հետ ճեպազրույցում Դինա Մայրեդն ասել է, որ Հորդանան վերադառնալուն պես կուսումնասիրի Գառնի, Գեղարդ հուշարձանների ու դուդուկի պատմությունը։
Լուսանկարները՝ ՊՈԱԿ-ի կայքից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան