Լոռու մարզպետ. Ակնակալում ենք լուրջ աճ տուրիզմի ոլորտում
Պատմամշակութային հուշարձաններով հարուստ Լոռու մարզում ակնկալում են, որ տուրիզմի ոլորտում լուրջ աճ կունենան:
Վանաձորում լրագրողների հետ զրույցում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ասաց, որ ամեն տարի աճ է գրանցվում. «Միայն վերջին երեք տարիներին մարզի կտրվածքով այդ ոլորտում 18 տոկոս աճ է գրանցվել»:
Նրա խոսքով, պետությունը լուրջ աջակցություն է ցուցաբերում: Մարզի ղեկավարը վստահ է, որ Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի կառուցումը կնպաստի ինչպես զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը, այնպես էլ տնտեսության աշխուժացմանը:
«Տնտեսության զարգացման ամենակարևոր բաներից մեկը որակյալ ճանապարհներն ունենալն է»,-ասաց մարզպետը:
Լրագրողները փաստեցին, որ Լոռիում ճանապարհները վատ վիճակում են, մարզպետը համաձայնեց, ասաց, տեղյակ է, մրցույթը կայացել է, հատկացումներն արված են, մինչև լրագրողների Երևան վերադարձն արդեն փոփոխություններ կլինեն:
«Վարկային ծրագրով միջպետական ճանապարհների կառուցումը սկսված է: Հիմնական ավարտը նշանակված է 2018-ի վերջ, բայց մենք առաջին փուլը կավարտենք այս տարի»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին