Ռազմարդյունաբերության ոլորտում ՀՀ և ՌԴ միասնական արտադրությունը ստեղծում է հատուկ հարաբերություններ. Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր Մոսկվայում մասնակցել է Հայ-ռուսական ռազմարդյունաբերական համաժողովի աշխատանքներին և հանդես եկել ելույթով, որում հույս է հայտնել, որ համաժողովը կարևոր քայլ կդառնա հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հետագա զարգացման ճանապարհին։
«Համատեղ նախագծումն ու միասնական արտադրությունը, մանավանդ ռազմարդյունաբերության ոլորտում, ստեղծում է նոր, հատուկ հարաբերություններ երկրների միջև՝ հնարավորություն տալով ձևավորել ինտենսիվ շփումներ հորիզոնական մակարդակում»,-ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նշել է Վիգեն Սարգսյանը։
Պաշտպանության նախարարը նաև համոզմունք է հայտնել, որ առաջատար մասնագետների հետ անմիջական շփումը, հեռանկարային նախագծային լուծումների, նոր տեխնոլոգիաների և դրանց գործնական կիրառության շուրջ կարծիքների պարբերական փոխանակումը կծառայի ռազմական մտքի զարգացմանը և Հայաստանի ու Ռուսաստանի միջև միջազգային ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդմանը։
Լուսանկարները ՊՆ մամուլի ծառայությունից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան