Գերմանիայում արգելում են պետական ծառայող կանանց ծածկել դեմքը
Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատն այսօր հավանություն է տվել նիկաբ կրելու սահմանափակումների վերաբերյալ օրինագծին:
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, համաձայն օրենքի պետական ծառայողներին, դատավորներին, զինվորականներին աշխատավայրում արգելվում է կրել գլուխը և դեմքը ծածկող հագուստ: Եթե օրենքն ընդունվի, ապա Գերմանիան կդառնա եվրոպական 5-րդ երկիրը, որտեղ արգելում են նիկաբ կրել:
«Ինտեգրացիան նաև նշանակում է, որ մենք պետք է հստակ սահմանենք ու տարածենք մեր արժեքները: Օրինագիծը, որին հավանություն ենք տվել, մեծ ներդրում կունենա այդ գործում»,-ասել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզերը:
Հարակից հրապարակումներ`
- Ավստրիայում պատրաստվում են արգելել փարանջան և նիկաբը
- Քաթարի արքայադստեր նիկաբը քաշած բելգիացի պաշտոնյան ձերբակալվել է
- Հոլանդիայում արգելել են փարանջա կրել
- Բելգիայում ուժի մեջ է մտել փարանջա կրելն արգելող օրենքը
- Ֆրանսիայում ուժի մեջ է մտել փարանջա կրելու արգելքի մասին օրենքը
- Եվրախորհրդարանում փարանջա կրելն արգելող օրինագիծ է մշակվել
- Բելգիայի խորհրդարանն արգելել է փարանջա կրելը