Հայաստանի ու Լիբանանի համագործակցության ոլորտները կարող են լինել բազմաթիվ. վարչապետ
Հայաստանը կարող է հետաքրքիր լինել լիբանանյան բիզնեսին ոչ միյան իր, այլ նաև Եվրասիական տնտեսական միության ու իրանական շուկա մուտք գործելու տեսանկյունից,- այս մասին նշել է Վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Լիբանանի բիզնեսի պլանավորման հարցերով պետական նախարար Մայքլ Ֆարաոնի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
Կառավարության տեղեկավտության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Կարեն Կարապետյանի խոսքով, Հայաստանի ու Լիբանանի համագործակցության ոլորտները կարող են լինել բազմաթիվ՝ առողջապահություն, դեղագործություն, հանքարդյունաբերություն, վերականգնվող էներգետիկա, ենթակառուցվածքներ և այլն:
Վարչապետը նշել է, որ ներկայում ՀՀ-ում գործում է լիբանանյան կապիտալով 211 ընկերություն։
Լիբանանի բիզնեսի պլանավորման հարցերով պետական նախարարն ասել է, որ տպավորված է Հայաստանում գործարար միջավայրի բարելավման ու արտաքին ներդրողների համար բարենպաստ պայմանների տրամադրման ուղղությամբ ՀՀ կառավարության կատարած քայլերից:
Մայքլ Ֆարաոնն ընդգծել է, որ այդ ամենը ներկայացվելու է լիբանանյան գործարար հատվածին, որը շահագրգռված է Հայաստանի միջոցով ԵԱՏՄ և Իրանի շուկա մուտք գործելու հարցում: Նա տեղեկացրել է, որ հայաստանյան գործընկերների հետ արդեն իսկ քննարկվում է լիբանանյան կապիտալով Հայաստանում երկու ներդրումային ծրագրի իրականացման հարցը, որոնք ուղղված են առողջապահության ոլորտին և կենցաղային իրերի արտադրության գործարանի հիմնմանը:
Վարչապետ Կարապետյանը ողջունել է ներդրումային ծրագրերի իրականացումը, նշել, որ առողջապահության ոլորտում կառավարությունը իրականացնում է համարձակ ու տրամաբանական բարեփոխումներ: Վարչապետի խոսքով, կառավարությունը շահագրգռված է ոչ միայն լիբանանյան կապիտալի, այլ նաև բիզնես մշակույթի մուտքով Հայաստան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան