Մոսկվայի հանդիպումից հետո պետք է չափազանց զգուշավոր օպտիմիզմ դրսևորել. քաղաքագետ
Ողջունելի է, որ Ադրբեջանն այսօր, ի թիվս բոլոր կողմերի, միացել է Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտության մասին հայտարարությանը։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։
«2016 թվականի ապրիլին և հունիսին կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները կարևոր են այն իմաստով, որ վերաբերում են շփման գծում վստահության մեխանիզմների ներդրմանը։ Իհարկե, սա ողջունելի է, և շատ կարևոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ՌԴ արտգործնախարարն այդ ուղղությամբ աշխատանք են տարել։ Այժմ կարևոր է, թե ինչ քայլեր կտեսնենք պրակտիկայում։ Մինչ այժմ Ադրբեջանի դրսևորած կեցվածքը որևէ հնարավորություն չէր տալիս լավատեսական սպասումներ ունենալ»,- ասաց նա։
Սերգեյ Մինասյանը նկատեց, որ ամեն դեպքում, պետք է չափազանց զգուշավոր օպտիմիզմ դրսևորել՝ չմոռանալով, որ այսօր Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումը կարևոր առաջին քայլ չէ, այլ ընդամենը մտադրությունների մասին հայտարարություն։
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 28-ին, Մոսկվայում ռուսական կողմի նախաձեռնությամբ կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի աշխատանքային հանդիպումը:
Հանդիպմանը շարունակվել են քննարկումները ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ:
Ընդգծվել է Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում 2016թ. ապրիլին և հունիսին կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը:
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ. Մոսկվայում նախարարները պայմանավորվել են շարունակել շփումները
- Մոսկվայում ավարտվել է նախարարների հանդիպումը
- Զախարովա. Մենք ամեն ինչ կանենք, որ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը լինի արդյունավետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան