ԵԽԽՎ-ն անվստահություն հայտնեց Ագրամունտին
ԵԽԽՎ բյուրոն այսօր Ստրասբուրգում որոշել է անվստահություն հայտնել Պեդրո Ագրամունտի նկատմամբ` որպես Խորհրդարանական վեհաժողովի նախագահ:
Այն նաև որոշել է, որ պրն. Ագրամունտը լիազորված չէ ձեռնարկել պաշտոնական այցեր, հանդիպումներ կամ անել հրապարակային հայտարարություններ` Վեհաժողովի անունից:
«Նախագահը որոշեց չմասնակցել բյուրոյի նիստին այսօր և չի ներկայացրել հրաժարականի դիմում: Որպես հետևանք, և ներկայիս կանոնակարգի համաձայն, նախագահին չի կարելի պարտադրել հրաժարական տալ, և բյուրոն զգաց, որ անհրաժեշտ է ձեռնարկել այս քայլերը», - ասել է փոխնախագահ, բյուրոն նախագահող Ռոջեր Գեյլը (Մեծ Բրիտանիա):
«Վեհաժողովի չափորոշիչներն ու սկզբունքներն ավելի կաևոր են, քան ցանկացած անդամ, և մեր վեհաժողովի ամբողջականությունը պետք է պահպանվի», - ավելացրել է Գեյլը:
Նշենք, որ Ագրամունտն անհետացել էր հրաժարական չտալու համար։
Հարակից հրապարակումներ`
- Ագրամունտն անհետացել է հրաժարական չտալու համար
- Պեդրո Ագրամունտին թույլ չտրվեց նախագահել Իսպանիայի թագավորի ելույթի ժամանակ
- Ուրբաթ օրը պարզ կդառնա՝ կհեռանա ՞ Ագրամունտը ԵԽԽՎ նախագահությունից, թե՞ ոչ
- ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը համաձայնել է մասնակցել իր վերաբերյալ քննարկմանը
- ԵԽ գլխավոր քարտուղարը Ագրամունտին կոչ է անում անհապաղ ստեղծել պատգամավորների կոռուպցիայի հետաքննության մարմին
- Սամվել Ֆարմանյան. Ագրամունտի բացառիկ վտանգավոր ձևակերպումները նրան պարզորոշ ներկայացրեցին Ադրբեջանի կողմից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան