Երևանցին պետք է ընտրություն կատարի «Ելք»-ի և ՀՀԿ-ի միջև. Վիկտոր Ենգիբարյան
«Ելք» դաշինքը Երևանի ավագանու ընտրությունների ծրագրային դրույթներում առանձնացրել է հիմնական 3 ոլորտ՝ հանրային տրանսպորտ, կոմունալ ոլորտ և ճանապարհաշինություն: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ելք» դաշինքի ավագանու թեկնածու Դավիթ Խաժակյանը:
«Մենք ասում ենք, որ հանրային տրանսպորտի ոլորտում ավտոբուսների թիվը պետք է հասցվի 80 տոկոսի, մի բան, որ այսքան տարի չի հաջողվել ՀՀԿ-ին: Մենք խոսում ենք հատուկ ճանապարային գծի մասին, որով պետք է երթևեկի բացառապես հանրային տրանսպորտը: Մենք խոսում ենք մետրոպոլիտենի նոր կայարանի շինարարության մասին: Այդ ծրագիրը կարժենա մոտ 300 միլիոն դոլար, և կարծում ենք, որ քաղաքի բյուջեից կրճատելով մի շարք ոլորտների շռայլ ծախսեր՝ կկարողանանք 5 տարում զգալի գումարներ ազատել՝ շինարարություն սկսելու համար:
Կարծում ենք՝ մետրոյի նոր կայարանը զգալի կթեթևացնի տրանսպորտային հոսքերը»,- ասաց նա՝ հավելելով, որ օրհասական է նաև կանգառների վիճակը. չկան ծածկեր, նստարաններ ու ցուցանակներ:
Անդրադառնալով աղբահանության խնդրին՝ Դավիթ Խաժակյանը նկատեց՝ այս ոլորտում ևս բազմաթիվ խնդիրներ կան:
«Ելք» դաշինքի ավագանու թեկնածու Վիկտոր Ենգիբարյանն իր հերթին նշեց, որ ավագանու ընտրություններն ընդդիմության համար լավ հնարավորություն են՝ հաղթանակ արձանագրելու համար:
«Երևանցին այս ընտրություններին պետք է ընտրություն կատարի «Ելք»-ի և ՀՀԿ-ի միջև: Իսկ «Երկիր ծիրանի» կուսակցությանը չենք թերագնահատում»,-ասաց բանախոսը՝ միաժամանակ ընդգծելով, որ նորաստեղծ կուսակցությանը ՀՀԿ-ի կողմից ներդրված ուժ չեն դիտարկում:
Հարակից հրապարակումներ`
- Ծիծաղելի է, որ Կոնգրես-ՀԺԿ-ն «Ելք»-ին մեղադրում է ընտրախախտումների մեջ. Նարեկ Բաբայան
- «Ելք»-ի գրանցած հաջողությունը տեղից շարժեց դրական փոփոխությունների անիվը. Նիկոլ Փաշինյան
- Երևանը համակած հուսահատության գազելներից և մահվան վերելակներից ելք կա. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան