Թուրքիան Ս-400 ձեռք բերելու վերաբերյալ համաձայնության է եկել ՌԴ-ի հետ
Թուրքիան ընդհանուր առմամբ համաձայնության է եկել Ռուսաստանի հետ Ս-400 զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու շուրջ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլուտ Չավուշօղլին: Փոխանցում է Vedomosti.ru-ն:
«Սկզբունքորեն պայմանավորվել ենք Ս-400 համալիր գնելու շուրջ»,- հայտարարել է նախարարը, հավելելով, որ Թուրքիան ցանկանում էր ՆԱՏՕ-ի երկրներից ձեռք բերել ՀՕՊ համակարգեր, սակայն գործարքը չի կայացել անդամ երկրների դիրքորոշումների պատճառով:
Նախօրեին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ մայիսի 3-ին կայանալիք Պուտին-Էրդողան հանդիպման ընթացքում կողմերը հնարավոր է քննարկեն է Ս-400-ի առաքման մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին