«Ստատուսի համար» միմյանց «աչք հանող» փաստաբանին դժվար է վստահել. «Ժողովուրդ»
Փաստաբանների պալատում տևական ժամանակ տիրող լարվածությունը հասել է գագաթնակետին, կողմերի նյարդերը տեղի են տվել, և բանը հասել է ծեծկռտուքի։ Պատճառն էլ եղել է սոցիալական կայքում Աթանեսյանի արած գրառումները, որոնցում նա վիրավորական արտահայտություններ է արել փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի հասցեին։ Վերջինս էլ որոշել է հարցերը լուծել բռնության եղանակով։ Սակայն այս միջադեպի իրական պատճառներն ավելի խորն են, և ֆեյսբուքյան գրառումներն ընդամենը առիթ են եղել։ Այս մասին գրել է «Ժողովուրդ»-ը:
«Պատճառը պալատի նախագահ Արա Զոհրաբյանի և մի խումբ փաստաբանների՝ Երվանդ Վարոսյանի, Լուսինե Սահակյանի, Տ. Աթանեսյանի և այլոց միջև արդեն մեկ ու կես տարի ձգվող անձնավորված հակասություններն են։ Ու այս ժամանակահատվածում լարվածությունը թուլանալու փոխարեն գնալով ավելի ու ավելի խորացավ։
Մի հանգամանք, որը չի կարող մտահոգության լուրջ տեղիք չտալ։ Ինչո՞ւ, որովհետև պալատի ներսում առկա անառողջ մթնոլորտը, տարբեր միջադեպերը լրջորեն սպառնում են փաստաբանական համակարգին՝ վարկաբեկելով այն հասարակության մոտ։ Իսկ փաստաբանի ինստիտուտը կարևոր օղակ է ցանկացած երկրի զարգացման գործում։ Արդարության հասնելու մղումով մարդիկ առաջին հերթին հենց փաստաբաններին են դիմում։ Բայց տեսնելով «ստատուսի համար» միմյանց «աչք հանելու» դրսևորումները՝ դժվար թե բանական մարդու մոտ փաստաբանին վստահելու ձգտում առաջանա»,-գրել է թերթը
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում