Լեռնամերձցիները կատակով ասում էին՝ որտեղ եք ուզում մեզ գցել. փոխնախարար
Ընթացիկ տարվա մարտ ամսին հանրապետության մեկ գյուղում ամբողջությամբ ավարտվեցինք արևային էներգիայի օգտագործման աշխատանքները և արդեն ունենք առաջին «արևային գյուղ»-ը,- ամփոփելով Էներգետիկ ոլորտում ՀՀ կառավարության ծրագրի կատարման վերջին վեց ամսվա աշխատանքներն ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:
«Արմավիրի Լեռնամերձ համայնքում իրականացված ծրագրի շնորհիվ ամբողջությամբ գյուղի կենցաղի համար անհրաժեշտ ջրի տաքացումն ապահովվեց արևային ջրատաքացուցիչներով: Գյուղի շուրջ 80 տների տանիքներին տեղադրվել են արևային տաքացուցիչներ, դրանից բացի 25-ի վրա էլ տեղադրվել են արևային ֆոտովոլտային համակարգեր: Միաժամանակ բնակիչներին տրամադրվել են էներգախնայող լեդ լամպեր: Այսինքն՝ գյուղը դարձել է էներգախնայող: Ընդհանուր ներդրման ծավալը կազմել է շուրջ 40 մլն դրամ»,- մանրամասնեց նա:
Հայկ Հարությունյանը նշեց, որ Լեռնամերձի համայնքապետը պահանջում էր գազաֆիկացում, հաշվարկը ցույց տվեց՝ մեկ բնակչի հաշվով անհրաժեշտ է 1.5 մլն դրամ, որ գազը բերվի տուն. «Այլընտրանքը հաշվարկեցինք և տեսանք, որ մեկ բնակչի հաշվով 500 հազարից քիչ ներդրում է պահանջվում: Դրանից բացի, արևային էներգիան այսուհետ իրենց համար անվճար է: Սկզբում բնակիչները չէին հավատում, նույնիսկ կատակով ասում էին, թե որտեղ եք ուզում գցենք, բայց հետո տեսանք, որ արձագանքը բավական դրական է»,-ասաց նա:
Նախարարի տեղակալը ավելացրեց, որ բնակիչներին առաջարկել են ստեղծել շրջանառու ֆոնդ, որ նման ծրագրերն այսուհետ շարունակական բնույթ կրեն:
Հարակից հրապարակումներ`
- Լուծվել է Լեռնամերձ համայնքի բնակչության տաք ջրի հարցը
- Արմավիրի Լեռնամերձ գյուղի ընտանիքներին տրամադրվելու է արևային ջրատաքացուցիչների համակարգ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա