Շախմատի վետերանները առաջին պարտությունն են կրել աշխարհի առաջնությունում
Կրետե կղզում ընթացող շախմատի վետերանների աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը (50-ից բարձր տարիքային խումբ) 1:3 հաշվով պարտվեց Սանկտ-Պետերբուրգին:
ՀԱՕԿ-ից տեղեկանում ենք, որ առաջին երկու խաղատախտակների առջեւ Ռաֆայել Վահանյանը եւ Արտաշես Մինասյանը ոչ-ոքի արեցին, իսկ Կարեն Մովսիսյանն ու Սերգեյ Գալդունցը պարտվեցին: Սա հայ վետերաններին առաջին պարտությունն էր մրցաշարում:
Չորս տուրից հետո Հայաստանի հավաքականը 6 միավորով (11.5 անհատական միավոր) զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: