Աթանեսյանը սեռական հայհոյանք է տվել Փաստաբանական դպրոցի տնօրենին. ՉԻ
«Երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել։ Ծեծի են ենթարկել միանգամից մի քանի փաստաբան»։
«Չորրորդ Իշխանության» հետ զրույցում Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը հայտարարել է, թե փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակ գնալու պատճառը եղել է նախօրեի գրառումը, որտեղ նա սեռական բնույթի վիրավորանքներ է հնչեցրել իր, ինչպես նաև իր ծնողների հասցեին։
Տիգրան Աթանեսյանից նա պարզաբանում է պահանջել, ինչին ի պատասխան՝ Աթանեսյանն ասել է. «Այո, ես եմ արել ու էլի պետք է անեմ»։
Բաբայանն ասել է, որ սուտ են այն պնդումները, թե ծեծկռտուքի ժամանակ սուր-ծակող գործիք է օգտագործվել։ Աթանեսյանն ու նրա կողմնակիցները վնասվածքներ են ստացել. Բաբայանի պնդմամբ՝ իրենք ևս վնասվածքներ ունեն և զրույցի պահին հիվանդանոցում էին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում