«Իմ բանաստեղծը, ուսուցիչը Եղիշե Չարենցն է». Մանսուրյան
«Տիգրան Մանսուրյանն իր երաժշտությամբ աշխարհին է ներկայացրել և ներկայացնում հայ մարդուն: Մանսուրյանը մեր մշակույթի անկրկնելի դեմքն է, ում երաժշտությունը անքակտելիորեն կապված է Կոմիտաս Վարդապետի անվան հետ: Մանսուրյանի հետ շփվելիս մեր հոգիները խաղաղվում են, մեր շուրջը լցվում է ջերմությամբ ու սիրով»,-այսօր «Հայաստանում կայացած սփյուռքահայ արվեստագետների հետ հանդիպումներ» ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպման ժամանակ նշել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են սփյուռքահայ արվետսագետներ, ուսանողներ, նախարարության աշխատակիցներ:
Նախարարն անդրադարձել է ապրիլի 24-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում համահայկական սիմֆոնիկ նվագախմբի անդրանիկ համերգին, որի շրջանակներում առաջին անգամ հնչեց Տիգրան Մանսուրյանի «Պոեմ հաղթանակի» ստեղծագործությունը:
Մաեստրո Տիգրան Մանսուրյանը հանդիպման մասնակիցներին դրվագներ է պատմել իր երաժտական-ստեղծագործական ուղուց՝ ընդգծելով, որ ի սկզբանե Շիրակի դաշտն է եղել իր հոգու հայրենիքը, Շիրակի պայծառ գույներն ու բարբառն են եղել իր ներշնչանքը:
«Ինձ համար երաժշտություն է մեր լեզուն՝ հայերենը: Անչափ սիրում եմ հայկական պոեզիան, և իմ բանաստեղծը, ուսուցիչը Եղիշե Չարենցն է», - ասել է Մանսուրյանը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի և Սփյուռքի տարբեր համայնքների միջև կապերի ամրապնդման գործում ներդրում ունենալու, մատաղ սերնդի, երիտասարդության ուսուցման և հայեցի դաստիարակության գործում ձեռք բերած հաջողությունների, մասնագիտական գործունեությամբ Հայաստանի հեղինակության բարձրացմանն ու ճանաչմանը նպաստելու, ազգային հասարակական գործունեություն ծավալելու, ինչպես նաև հայապահպանության գործում մեծ ավանդ ունենալու համար նախարար Հրանուշ Հակոբյանը Տիգրան Մանսուրյանին պարգևատրել է ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Մանսուրյան. Երբեմն աշխատանքի, ստեղծագործության առեղծվածներն անլուծելի են
- «Համահայկական նվագախումբը» կկատարի Տիգրան Մանսուրյանի «Պոեմ հաղթանակի» նոր ստեղծագործությունը
- Մրցակցային ոգին արվեստում եղել է ու կա. Տիգրան Մանսուրյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան