Մեկնարկել է լողի Հայաստանի առաջնությունը
Այսօր մեկնարկել է լողի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում են 120 մարզիկ Երևանից, Գյումրիից և Վանաձորից:
Հանրապետության առաջնությունը մեծահասակների կարգավիճակ ունի, բայց մասնակցում են նաև մինչև 2003 թվականը ծնված պատանիները: Մրցումների արդյունով կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի մեծահասակների և երիտասարդների աշխարհի առաջնություններին: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանն ասաց, որ հանրապետության մի քանի ռեկորդներ են սպասվում:
Լողորդները կմրցեն ապրիլի 28-ից 30-ը: Երկրի առաջնությանը մասնակցում են ազգային հավաքականի բոլոր առաջատարները:
Առաջին օրվա արդյունքները.
Տղամարդիկ. 50 մ, ազատ ոճ. Վահան Մխիթարյան, Արթուր Բարսեղյան, Վլադիմիր Մամիկոնյան
100 մ, բրաս. Լեոն Վարդանյան, Շահեն Խոնդկարյան, Լեւոն Խաչատրյան
100 մ, թիկնալող. Մայքլ Բրաուն, Լեոն Վարդանյան, Գևորգ Պաղդասարյան
400 մ, ազատ ոճ. Գևորգ Մարկոսյան, Նարեկ Կամենդատյան, Տարոն Սկիզյազ:
Փոխանցալող, 4х50 մ, ազատ ոճ. Դավիթ Համբարձումյանի անվան ՄՊՄԴ, «Նեպտուն», «Ակվա-Լենդ»:
Կանայք. 50 մ, ազատ ոճ. Վարսենիկ Մանուչայան, Անի Պողոսյան, Եվա Ավագյան
100 մ, բրաս. Էլեն Եսասյան , Գայանե Կարապետյան , Արեւիկ Հակոբյան
100 մ, թիկնալող. Անի Պողոսյան, Մարիամ Մխիթարյան, Կայրա Բրաուն
400 մ, ազատ ոճ. Վարսենիկ Մանուչարյան, Էլեն Զիրոյան, Եվա Կարապետյան
Փոխանցալող, 4х50 մ, ազատ ոճ. «Ակվա-Լենդ», «Գրանդ Սպորտ», «Գոլդ Ջիմ»: