Փաստաբանական դպրոցի տնօրենը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել
«Որևէ առարկայով հարված կամ որևէ հարված Արմեն Սողոմոնյանին չի եղել: Եղել է քաշքշուկ հիմնականում Տիգրան Աթանեսյանի հետ, հարվածներ որպես այդպիսին չեմ հասցրել»:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստաբանների միջև տեղի ունեցած միջադեպի մասին այսօր մանրամասներ ներկայացրեց ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը:
Հիշեցնենք, փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտարարել էր, որ իր գրասենյակում ենթարկվել է հարձակման «Սիմոն Բաբայանի, Վրեժ Խաչիկյանի, Գևորգ Մկրտչյանի և ոմն Արսենի կողմից»:
Բաբայանն ասաց, որ Աթանեսյանի գրասենյակ գնացել է ոչ թե քաշքշուկի, այլ իրենց միջև եղած խնդրի պարզաբանման նպատակով, գրասենյակ մտնելիս տեսել է, որ տարածքը տեսանկարահանվում է:
«Եթե նպատակ ունենայի քաշքշուկ ստեղծելու, ապա այդ մեթոդը չէի ընտրի»,-նշեց նա:
Թե ինչի հետևանքով է Աթանեսյանը ճակատի հատվածում վնասվածք ստացել Բաբայանը չգիտի, ասաց. «Գիտեմ, որ Արմեն Սողոմոնյաննն առաջին հարվածը հասցրել է Արսեն Հարությունյանին, որի արդյունքում նա ստացել է դիմածնոտային կոտրվածք: Մեզանից որևէ մեկը սուր, կտրող գործիք չի ունեցել»:
Միջադեպից հետո չի՞ պատրաստվում հրաժարվել տնօրենի պաշտոնից հարցին ի պատասխան, Բաբայանն ասաց. «Հրաժարական ներկայացնելու որևէ առիթ չունեմ: Կարծում եմ, որ տեղի է ունեցել իրավախախտում, նախաքննությունը կպարզի մեղավորներին: Չեմ կարծում, որ որևէ մեղավորություն այս միջադեպում ես ունեմ»:
Հարակից հրապարակումներ`
- «Ստատուսի համար» միմյանց «աչք հանող» փաստաբանին դժվար է վստահել. «Ժողովուրդ»
- Աթանեսյանը սեռական հայհոյանք է տվել Փաստաբանական դպրոցի տնօրենին. ՉԻ
- Արա Զոհրաբյան. Մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության
- Երվանդ Վարոսյան. Հարձակման են ենթարկվել Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում