Պետք է դիմանանք ու դիմադրենք. Զարուհի Փոստանջյան
Երևանի ավագանու ընտրությունների մասնակից «Երկիր Ծիրանի» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանն այսօր քարոզարշավի շրջանակում «Հաղթանակ» զբոսայգում էր: Նա զրուցեց զբոսայգու տարածքում մանրածախ առևտրով զբաղվող կանանց հետ, ովքեր դժգոհեցին, որ առևուր չկա, արդեն հոգնել են:
«Ոչինչ, պետք է դիմանանք ու դիմադրենք: Պարտավոր ենք լավացնել վիճակը, որովհետև եթե չէ, ապա բոլորս միասին ենք կործանվում: Անկումը բոլորիս համար է լինելու, եթե չենք փոխվում»,- ասաց Զ.Փոստանջյանը:
Նա նշեց, որ խոշորներն ուզում են այս մանրածախ առևտուրն էլ իրենք իրականացնեն:
Զ. Փոստանջյանն իր կուսակցիների հետ մոտեցավ զբոսայգում գտնվող մարդկանց, ողջունեց նրանց, զրուցեց նրանց հետ:
«Քաղաքացիների կողմից ջերմ ընդունելություն է արձանագրվում: Կա մեծ աջակցություն, կարող ենք ասել ողջ հայության աջակցությունն է և համակրանքը դեպի մեզ: Մեր ծրագիրը համահայկական է, սահամանափակ չէ, ներառում է իր մեջ մեր ժողովրդի համախմբումը: Գտնում ենք, որ կարող ենք սկսել Երևանից և համախմբումը, և օրինական կարգերի հաստատումը»,- ասաց Զ. Փոստանջյանը:
Նա նշեց նաև, որ Երևանի բնակիչները հիմնականում դժգոհ են աշխատանք չունենալուց, իսկ աշխատատեղերի բացակայությունը, Երևանի քաղաքապետի թեկնածուի խոսքով, պայմանավորված է նաև քաղաքային իշխանությունների ապաշնորհ քաղաքականությամբ:
Նա ասաց, որ քաղաքը կանաչ տարածքների հաշվին կառուցապատվել է, անտառածածկ տարածքներն այսօր, ըստ էության, վերացել են. «Երևանն անապատացման ճանապարհին է գտնվում, վայրագ կառուցապատումը հանգեցնելու է նրան, որ Երևանը պիտանի չի լինելու ապրելու համար»:
Հարակից հրապարակումներ`
- Փոստանջյանին կընտրեն բողոքավորները, Փաշինյանին՝ ՀՀԿ-ից հոգնածները. Վիգեն Հակոբյան
- Փոստանջյան. Տրանսպորտի ոլորտում պետք է հիմնովին փոխվի քաղաքականությունը
- «Երկիր ծիրանի»-ի քարոզարշավը՝ «Մալաթիա» տոնավաճառում
- «Երկիր ծիրանի» կուսակցությունը հրապարակել է նախընտրական ծրագիրը
- Տարոն Մարգարյանին պատրաստ է ձայն տալ հարցվածների 61.2, Փաշինյանին՝ 11.5, Փոստանջյանին՝ 3.9 տոկոսը. Gallup հարցում
- «Երկիր Ծիրանին» մեկնարկեց քարոզարշավը
- Մենք գնում ենք վերցնելու քաղաքապետարանը. Փոստանջյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան